«Համեստ, օբյեկտիվ» մարդը, պարզվեց, ստախոս է. կադրային ջարդը սկսվեց. «Հրապարակ»

«Երեկ նորանշանակ դաշնակցական նախարարները ներկայացվեցին աշխատակազմերին եւ մասնակցեցին իրենց առաջին կառավարության նիստին։ Թեեւ երկու նախարարի համար էլ այն առաջինը չէր, եւ նրանց նոր անվանելն էլ պարզապես մեղք է։ Մեր լրագրողը նիստից հետո մի փոքր զրուցել էր կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի հետ եւ տպավորված եկել․ «Կարծես նորմալ, համեստ մարդ է, ասաց՝ կադրային ջարդ չի լինի, միակ չափանիշը պրոֆեսիոնալիզմն է, եթե բավարարեն՝ կաշխատենք բոլորի հետ»։ Չանցած 2 ժամ, պարզեցինք, որ այս «համեստ, օբյեկտիվ» մարդն առնվազն ստախոս է։ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանն այն քչերից է, որի հետ հեշտ է աշխատել ոչ միայն պետական-իշխանական լրագրողների, այլեւ ընդդիմադիր-ազատ մամուլի ներկայացուցիչների համար։ Եվ դա ոչ մի նշանակություն չունի, որ մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նորմալ նախարարն առաջին հերթին պետք է ուզենար ակտիվ, աշխատունակ, լրագրողական համայնքի կողմից ընդունված, կոմպետենտ խոսնակ ունենալ։ Որքան մեծ էր զարմանքս, երբ տեղեկացա, որ Լեւոն Մկրտչյանն իր նշանակվելուց հետո առաջին գործը, որ արել է, Եգանյանի դիմումն ընդունելն է եղել։ Վերջինս, որպես բարեկիրթ ու օրինապաշտ չինովնիկ, իր պարտքն է համարել դիմում ներկայացնել նոր նախարարին՝ հավանաբար հույս ունենալով, որ նախարարն իր խոսքին հավատարիմ կլինի, կպատռի դիմումն ու կուզենա աշխատել պրոֆեսիոնալ խոսնակի հետ։ Արդեն հասկանալի է, որ նոր նախարարների ամենասիրելի գործը լինելու է իրենց շրջապատին գործի տեղավորելը, յուրայիններով իրենց շրջապատելը, անարժան կադրերին, սրա-նրա պրոտեժեներին լավություն անելը, բայց գոնե թող փարիսեցիություն չանեն, չասեն, թե մեզ համար կարեւորը պրոֆեսիոնալիզմն է»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am