Կոտայքում պարեկները վնասազերծել են «Mercedes G»-ն առևանգողին, որը եղել է Toyota Land Crauser-ում

Դեկտեմբերի 10-ին, Կոտայքի մարզի պարեկների իրականացրած օպերացիայի արդյունքում տաք հետքերով հայտնաբերվել են առևանգված ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Այդ օրը պարեկներից մեկը Արգել-Նոր Գեղի ճանապարհահատվածում ժամը 12։30-ի սահմաններում ընթանալիս նկատել է Mercedes G մակնիշի 27 KP 007 համարանիշի և Toyota Land Crauser մակնիշի 33 JJ 303 համարանիշի ավտոմեքենաները, եւ պարզում, որ «յաշիկի» վրա տեղադրված համարանիշները իրենը չեն, այն պատկանում է ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքից գողացված Range Rover մակնիշի ավտոմեքենային։

Պարեկը շարունակել է հետապնդումը և նկատել է, որ վերջիններս Նոր Գեղի գյուղում՝ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի անվան փողոցի 2-րդ փակուղում կանգնեցնում են յաշիկը, վարորդը դուրս է գալիս և ուղևորվում է Toyota Land Crauser-ի մոտ, նստել այն և շարունակել երթեւեկությունը այս անգամ Toyota-ով:

Ժամանած պարեկներին հաջողվել է Ֆ․ Թևոսյան փողոցում «կալմեջ» անել կասկածյալներին եւ գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առակայությամբ ձերբակալել Toyota Land Crauser-ի վարորդ, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Արտաշ Խ․-ին և ուղևոր, Երևանի բնակիչ 23-ամյա Վաչագան Ս․-ին, ով պարզվում է եղել է «յաշիկ»-ի վարորդը։

Պարզվել է, որ Mercedes G մակնիշի ավտոմեքենայի հաշվառման իրական համարանիշը եղել է 53 PA 555, որ դեկտեմբերի 9-ին առևանգվել է Երևան քաղաքում և այդ առևանգման փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Ս․-ն և հայտնել, որ իր ավտոմեքենան Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում առևանգել են։

Պարզվել է նաև, որ «յաշիկ»-ի վրա տեղադրված 27 KP 007 համարանիշները պատկանում են օտարերկրացի Պունգավանան Կարունանիդհին պատկանող Range Rover-ին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ոստիկանությունը ունի կասկածներ, որ հնարավոր է այլ ավտոմեքենաներ էլ առևանգված լինեն նշված անձանց կողմից։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ընդամենը 1 միլիարդ դրամ ՝ ջրհեղեղից տուժած 1000 ֆիզիկական անձանց և 251 օբյեկտների տերերին Սամանթա Փաուերը կայցելի Հայաստան Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վաշինգտոն 50 հազար դոլարի հիփոթեք ունեմ, ինձ պարգևավճարը պետք է, որ մարեմ. Հովիկ Աղազարյան․ 24news Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն չկա Տեսա՛ք, Նիկոլը Կիրանցում ցույց տվեց ամենասարսափելին․ Նաիրա Զոհրաբյան (video) Հերոսի հայր Խաչիկ Մանուկյանը «փչացրեց» Տիգրան Խզմալյանին (video) Նիկոլի քաղաքական «կապիկությունները»․ նա նոր տերեր է փնտրում․ Հայկ Նահապետյան (video) Լուլուն և Արփի Դավոյանը գոհացել են ադրբեջանցիներից․ Էդգար Ղազարյան (video) Բեյրութից ենք եկել, որ մշտական մնանք Հայաստանում, Սրբազանի հետ ենք, Շարժումը հաջողելու է (video) Լուլուից «լափը վերցրու», տես՝ ինչ է անելու. զոհվածի հայր (video) Փոսերը, քչանալու փոխարեն, մի բան էլ ավելացել են. Արթուր Չախոյան Արցախից բռնահանված երեխաները հանգստանալու են մեկնել Ռուսաստան Մկրատով մարմնական վնասվածք էր պատճառել 55-ամյա հարևանին Հանդիպել ենք Սրբազան պայքարի ժամանակ կալանավորված մեր բոլոր ընկերներին. Գեղամ Մանուկյան (video) Բանակում մահերին միշտ նախորդել է Ալիևի կոնկրետ հայտարարությունը․ ի՞նչ է ակնարկում Ղազարյանը (video) Խորհրդարանական ընդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ 9- ամյա Մարիաննայի կյանքը հաջողվել է փրկել. արդյո՞ք կասեցվել է այն ընկերության գործունեությունը, ում արտադրանքից ընտանիքն օգտվել էր Անե՞լ, թե՞ չանել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե․ Բենիամին Մաթևոսյան Փեզեշքիանի օրոք պանթյnւրքիստական տարրերը, հավանաբար, կփորձեն ազդեցություն ունենալ որոշ կառույցներում, բայց պետական համակարգն ու ժողովուրդը դա թույլ չեն տա. Փույա Հոսեյնի Փորձե՞լ եք «քենսըլ» անել որևէ միջոցառում, որին 2020-ից հետո մասնակցել են Փաշինյաններն ու ՔՊ մյուս «վերնախավը» Լարված իրավիճակ՝ Ազատության պողոտայում․ բախում ոստիկանների ու բնակիչների միջև (video) Կլիմայի փոփոխության հետևանքով հաճախակիացել է արջերի հայտնվելը Վայոց ձորի բնակավայրերում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am