ՔՊ-ն ստացել է անթույլատրելի չափով դրամական նվիրատվություններ, 525 անանուն նվեր՝ գաղտնի պահելով՝ ումից և ինչի դիմաց. Թովմասյան․ Aysor.am

Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «ժողովրդավարության քողի տակ թաքնված իշխանականների» հերթական քայլ որակեց ԱԺ-ում ՔՊ պատգամավորների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 4 տարի ղեկավարած Հայկուհի Հարությունյանի դեմ քննադատական արշավը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում ՔՊ-ականները երկու օր քննադատեցին հանձնաժողովի անդամի պաշտոնին հավակնող Հայկուհի Հարությունյանին, որը 2019 թվականից ղեկավարում էր հանձնաժողովը, այնուհետև որևէ մեկը չմասնակցեց քվեարկությանը։

«Ժողովրդավարության մասին օրուգիշեր խոսող իշխանությունը երկու օր խորհրդարանի դահլիճում թիրախավորել էր սահմանադրական անկախ մարմնի՝ Կոռուպցիայի հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, ով, պարզվեց՝ անցած 4 տարիների ընթացքում համարձակվել է ՔՊ-ական պատգամավորների, կուսակցական պաշտոնյաների մասով վարույթներ հարուցել, կոռուպցիոն դրսեւորումներ, շահերի բախման դեպքեր կամ պաշտոնի հետ անհամատեղելիություն գտնել իշխանականների գործունեության մեջ», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը։

Ըստ նրա՝ իշխանական պատգամավորները բոլոր թույլատրելի սահմաններն անցան՝ «մարդկային, անձնական, քաղաքական, բարոյական նաև իրավական»։

Ըստ Թովմասյանի՝ ՔՊ պատգամավորները սկսեցին խոսել միայն այն բանից հետո, երբ Հարությունյանը նրանց դեմ խոսեց․ «4 տարի նրանք լռում էին, ոչինչ չէին խոսում Հայկուհի Հարությունյանի մասին, իսկ երբ նրանց կոշտուկները տրորեց, անմիջապես թիրախավորեցին անկախ մարմնի ղեկավարին»։

Թովմասյանը նշեց, թե պատգամավորները խոսում էին կուսակցությունների վերահսկողությունից՝ Հայկուհի Հարությունյանին մեղադրելով, որ լավ չի աշխատել կուսակցությունների ֆինանսավորման հաշվետվությունների ուղղությամբ։

«Եվ այս մասին խոսում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, որոնք 525 անանուն նվեր է ստացել․ անհասկանալի է՝ ումից և ինչի դիմաց, և սա բացահայտել է անկախ աուդիտորական ընկերությունը։ ՔՊ-ն ստացել է նաև անթուլատրելի չափով դրամական նվիրատվություններ՝ դարձյալ գաղտնի պահելով՝ ումից։ Կարծում եմ, որ Հայկուհի Հարությունյանի նկատմամբ կատարվողն անթույլատրելի է և կարծում եմ, որ քաղհասարակությունը, միջազգային հանրությունը պետք է իրենց վճռական դատապարտող խոսքն ասեն ժողովրդավարության քողի տակ թաքնված իշխանականներին։ Հատվում են բոլոր կարմիր գծերը», – ասաց նա։

դիտվել է 919 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am