Լոռու մարզպետը տուգանել է մի շարք գյուղապետերի

Այս տարվա հունվարի 22-ին ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը 100 հազար դրամի չափով տուգանել է մի շարք գյուղապետերի։ Պատճառն այն Է եղել, որ վերջիններս խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել։ Տեղեկացնենք, որ տուգանված գյուղապետերն են՝ Մեդովկա համայնքի ղեկավար Սամվել Ավետիսյանը, Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը, Դսեղ համայնքի ղեկավար Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը, Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Սարդոյանը։ Ի դեպ, վերջինս կրկնակի Է տուգանվել։ Պարզվում Է՝ Մեդովկայի գյուղապետ Սամվել Ավետիսյանը համայնքային սեփականության հողամասերը առանց մրցույթի   Է   տրամադրել   վարձակալության կամ կառուցապատման։ Նույն խախտման համար վարչական տույժի Է ենթարկվել նաև Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը, Հոբարձի համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյանը։ Իսկ Փամբակի գյուղապետ Սամսոն Ուլիխանյանը և Սարատովկա համայնքի ղեկավար Գառնիկ Սարդոյանը խախտել են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը։ Բացի այս, վերջինս վարչական տույժի Է ենթարկվել նաև հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար։ Լոռու մարզպետը նշված գյուղապետերին վարչական տույժի Է ենթարկել 100 հազար դրամի չափով։ «Ժողովուրդ»–ը գյուղապետերից հետաքրքրվեց՝ համաձայն են, արդյոք, վարչական տույժի հետ, թե ոչ։ Հարցին ի պատասխան՝ Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը պատասխանեց, որ ինքը համաձայն չէ վարչական տույժի հետ։ Ավելին՝ վերջինս այս խնդրի շուրջ արդեն գրավոր դիմել է մարզպետ Արթուր Նալբանդյանին։ «Ճիշտ չեն վարվել։ Ինձ վարչական տույժի են ենթարկել այն բանի համար, որ արոտավայրերի մասով գանձումներ չեմ իրականացրել, բայց չէ որ դրանք կոոպերատիվի կազմում են գտնվում»։ Եթե մարզպետը այս հարցին լուծում չտա, ապա վերջինս կդիմի դատարան»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am