Իշխանազավթման խրոնիկան

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն պատմության ընթացքում հանդիպում են այնպիսի քաղաքական խմբեր կամ մարդիկ, որոնց գլխավոր նպատակը բացառապես իշխանության հասնելն է, այն էլ՝ ամեն գնով, ամեն ինչ տրորելով, բոլոր գծերն անցնելով, բայց նույնիսկ իշխանությունը զավթելուց հետո էլ նրանք չեն հագենում դրանով։ Այդպիսի մարդկանց համար իշխանատենչությունը որոշ դեպքերում հասնում է հիվանդագին աստիճանի։ Նրանք հանուն իշխանությունը ատամներով պահելու ոչ միայն ընդունակ են ծայրահեղությունների, այլև ձգտում են իշխանության նոր լծակների, ավելի ստույգ՝ ամբողջական իշխանության։ Հայտնի ստեղծագործության արտահայտությունը մի փոքր ձևափոխելու դեպքում ստացվում է, որ նրանք միանգամից ստանալու համար երբեմն իշխանությունը յուրացնում են մաս-մաս:

Տվյալ դեպքում գաղափարախոսությունը կամ պետության զարգացման տեսլականը դեր չեն կատարում, այլ հենց իշխանության լծակներին տիրանալն է դառնում ուղենիշ։ Սա մի իրողություն է, որը լավագույն ձևով բնորոշում է Փաշինյանին ու իր քաղաքական թիմին։ Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանն ու իր թիմակիցները երբեք որևէ գաղափարական ուղղվածություն չեն որդեգրել՝ նշելով, թե իրենց համար խորթ են «իզմերը»։ Իսկ «իզմերի» բացակայության դեպքում քաղաքական կուսակցությունը ոչ թե միավորում է գաղափարական համախոհների, այլ աթոռամոլ պատեհապաշտների։ Սա ցույց է տալիս, որ նրանք ինչ-որ մի պահի համար որևէ գաղափարական ուղղություն կարող են վերցնել, իսկ որոշ ժամանակ անց այն փոխել հակառակ գաղափարական ուղղվածությամբ։ Ու կարևորն այն է, որ այն համընկնի իշխանությունը զավթելու կամ պահելու իրենց նպատակին։

Դեռևս 2008 թվականին՝ Մարտի 1-ին ու դրան նախորդած իրադարձությունների ժամանակ Փաշինյանը ամբոխին ուղղորդում էր իրավապահների հետ բախումների, որպեսզի իրենք կարողանան զավթել իշխանությունը։ Ու նա ոչ թե հանդես էր գալիս իր քաղաքական ծրագրով ու տեսլականով, այլ մարդկանց շահագրգռում էր իշխանությանը մասնակից դառնալու մոտիվացիայով։ Ու եթե 2008 թվականին չստացվեց զավթել իշխանությունը, ապա դա իրականություն դարձավ 10 տարի հետո՝ 2018 թվականին։ Ու կրկին Փաշինյանը գործի դրեց փողոցի միջոցով իշխանության հասնելու մեխանիզմը։ Նա ընդամենն իր համար ճանապարհ էր հարթում դեպի իշխանություն՝ օգտագործելով «հպարտ քաղաքացիներին»։ Պատահական չէ, որ նա հայտարարում էր. «Կա՛մ ես վարչապետ կընտրվեմ, կա՛մ էլ ՀՀ-ում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի»։ Նրան երբեք Հայաստանն ու հայ ժողովուրդը չեն հետաքրքրել, Հայաստանի ու հայ ժողովրդի ճակատագիրը չեն հետաքրքրել, նրան հետաքրքրել են միայն փողն ու իշխանությունը:

2018 թվականի իրադարձությունների արդյունքում Փաշինյանը հասավ «բյուրեղյա սկուտեղով մատուցված» իր երազանքին, բայց ոչ ընտրությունների արդյունքում, այլ փողոցի ճնշմամբ, այսինքն՝ պարզ իշխանազավթման միջոցով: Խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան միայն այն ժամանակ (2018 թվականի դեկտեմբերի 9-ին), երբ Փաշինյանն արդեն տիրացել էր վարչապետի իր համար բաղձալի աթոռին ու տիրապետում էր վարչական ողջ ռեսուրսին, չնայած նույնիսկ այդ փուլում նա շարունակում էր փողոցային պայքարը՝ ԱԺ շրջափակում, հետագայում՝ դատարանների շրջափակում և այլն: Այսինքն, արդեն իշխանական լծակներով անցկացված 2018 թվականի արտահերթ ընտրություններով անցում կատարվեց իշխանազավթման հաջորդ փուլին։ Այդպես՝ նաև հաջորդ ընտրությունների ժամանակ:

Փաստացի Փաշինյանը իշխանության է հասել ոչ թե որպես ընդդիմություն՝ ընտրությունների միջոցով, այլ քայլ առ քայլ իշխանությունը զավթելու միջոցով։ Բայց նա օրենսդիր ու գործադիր իշխանությունը զավթելով չբավարարվեց։ Նա չէր համակերպվում այն մտքի հետ, որ իր իշխանության համար հակակշիռներ ապահովող մեխանիզմներ կարող են գործել։ Ու երբ դատական իշխանության մարմինները իրենց ինքնուրույն որոշումներով սկսեցին խնդիրներ ստեղծել իշխանությունների համար, Փաշինյանը թիրախավորեց դատարանները։ Արդյունքում իշխանությունների հրահրմամբ տեղի ունեցավ դատարանների շրջափակումը, դատավորները սկսեցին ճնշումների ենթարկվել, ՍԴ-ի գործող կազմը փոխելու համար նույնիսկ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնվեցին և այլն։

Դատական իշխանությունը իրենից մաքսիմալ կախվածության մեջ գցելու տոտալ փորձերից ու թեկուզ ոչ ամբողջական, բայց որոշակի հաջողություններ գրանցելուց հետո էլ Փաշինյանը ձեռնամուխ եղավ տեղական ինքնակառավարման մարմինների զավթմանը։ Ու քանի որ իշխող ուժի ներկայացուցիչները տեղերում վարկանիշ չունեն, իսկ Փաշինյանի վարկանիշը գնալով անկում էր ապրում, ապա համայնքներում իշխանությունը զավթելու նպատակին հասնելու համար նախ՝ իշխանությունները անցան լրիվ համամասնական ընտրակարգի, ապա, հասկանալով, որ դա էլ չի օգնում, ՏԻՄ ընտրությունների ժամանակ իշխանությունների կողմից ամբողջ ուժով ու ծավալով գործի դրվեցին վարչական լծակներն ու իրավական հետապնդումների գործիքակազմը։

Պատահական չէ, որ հենց ՏԻՄ ընտրությունների նախաշեմին կամ արդյունքները հայտնի դառնալուց հետո իրավապահները «հանկարծ» չարաշահումներ են «հայտնաբերում», ու ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ սկսվում են հետապնդումներ։ Խնդիրը մեկն է՝ չթողնել, որ հանկարծ համայնքներում ընդդիմությունը հաղթի, կամ եթե հաղթել է, չկարողանա երկար պաշտոնավարել, կամ ընդհանրապես չպաշտոնավարի։ Վանաձորում, Ալավերդիում և մի շարք այլ համայնքներում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այս մասին։ Այս ամենին զուգահեռ Փաշինյանը չէր կարող հանդուրժել, որ երկրում ընդհանրապես կարող են գործել որոշ անկախ համակարգային մարմիններ։ Ուստի, նա ձեռնամուխ եղավ նաև այդ մարմինների զավթմանը. ՄԻՊ, ԲԴԽ և այլն, և այլն...

Փաստորեն, Փաշինյանն այս տարիների ընթացքում պարզապես զբաղված է ամբողջական իշխանազավթմամբ, և ինչքան շատ է նա իշխանություն զավթում, այնքան շատ է ցանկանում իր ձեռքը գցել իշխանության նոր օղակներ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում Իրանը նոր առաջարկ է տրամադրել «Mercedes»-ը Պռոշյան գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար ՀԵՊԽ-ն ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում «Փաշինյանը ծախված, դավաճան մարդ է․ մարդ անվանելն էլ մի քիչ ամոթ է»․ քաղաքացի (video) «Այս իշխանությունը հենց հիմա ընտրակաշառք է բաժանում․ ի՞նչ լուր է տարածվել երեկ» Միքայելյան (video) Ասեմ, թե ինչ է սպասվում Ադրբեջանին․ Հայկ Նահապետյան (video) Ալեն Սիմոնյա՛ն, հեսա Ադրբեջանը նենց կերաշխավորի, որ ՀՀ-ից քարը քարին չի մնա․ Երվանդ Բոզոյան (video) Պուտինը պաշտոնապես զգուշացրել է Ալիևին ու Էրդողանին (video) Ասեմ՝ ոնց է Եվրոպան Մակրոնի գլխավորությամբ գցելու Հայաստանին․ Հրանտ Մելիքյան (video) Ասեմ՝ ինչ է անելու Ադրբեջանը, եթե Նիկոլն ընտրվի հունիսի 7-ին․ Երվանդ Բոզոյան (video) ՀՐԱՏԱՊ․ «Նիկոլենք մասսայական փողեր են փոշիացնում» (video) Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. «Ազատություն» Փաշինյան Նիկոլը «սատանայի փաստաբանի» դերի մեջ է մտել Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան Փաշինանն էլ չի դիմանում․ ինքն իր թվերի մեջ խառնվել է․ Նարեկ Կարապետյան (video) Իրանն ԱՄՆ-ի հետ «մուկն ու կատվի» խաղն է խաղում, որից օգտվում է Ռուսաստանը․ Milliyet ԱՄՆ-ի ռազմական հարձակումն ագրեսիվ գործողություն է Իրանի ժողովրդի դեմ․ Իսմայիլ Բաղայի Չենք կարող օգնել․ անգամ իրենց հարցումներով՝հաջորդ իշխանությունը Փաշինյանի ՔՊ-ն չի լինելու.Կարապետյան (video) Բանկի կողոպուտի ժամանակ սպանել են երկու մարդու Իրանն ակտիվացրել է ստորգետնյա պահեստներից զինամթերք դուրս բերելու ջանքերը. NBC News «Բոտեքսի զոհ Անուշավանի մասին ինչ է մտածում Կաթողիկոսը» (video) Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն #ՀԻՄԱ․ Նիկոլն ու Ալիևը հենց հիմա ունեն փակ կապ․ քաղաքական վերլուծաբան Հրանտ Միքայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am