Ինչպե՞ս խախտել իրավական ակտերը, կրճատել ուսումնառության ժամկետն ու դառնալ պարեկ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստում վերաբաշխում կատարելով բյուջեի մասին օրենքում և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պարեկային ծառայության ներդրման գործընթացին: Տալով ընդհանուր գնահատականներ և հայտնելով գոհունակություն՝ նա հիշեցրեց նաև, որ պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելու հանգամանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունենալը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման եվ զեկուցագրերի ներկայացման ժամկետների մասին հայտարարության մեջ նշված է, որ ուսուցման տևողությունը 5 ամիս է:

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում ևս, ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար դիմելու կարգի մեջ ևս հստակ նշված է՝ ուսուցման տևողությունը 5 ամիս է: Նույն կարգի 1-ին կետում սահմանված է, որ «Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում»:

Միանգամից փաստենք, որ ՀՀ-ում 5 ամիս տևողությամբ կրթական ծրագիր, որը տալիս է համապատասխան որակավորում, պարզապես գոյություն չունի: Այսպես, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եվ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևերը, ըստ որի՝ արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է (կետ 3):

ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը. 1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս»:

Ստացվում է՝ թե՛ մայր օրենքով, թե՛ նախարարի համապատասխան հրամանով սահմանված է տվյալ որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը, որը չի կարող լինել 6 ամսից պակաս: Այսինքն՝ չկա մի իրավական ակտ, ըստ որի կարելի է «Պարեկի» որակավորման ուսուցման տևողություն սահմանել 5 ամիս:

Ավելորդ չենք համարում փաստելը, որ պարեկը դա սովորական պետավտոտեսուչ չէ, այլ ունի բազմաֆունկցիոնալ լիազորություններ, ով շփվում է ոչ միայն ազգությամբ հայերի, այլև երկրի ժամանած հազարավոր օտարերկրացիների հետ: Այս ամենի համար ոչ միայն պահանջվում է բարձրագույն կրթություն, օրենքների խորությամբ իմացություն, այլև թե՛ հայերենով, թե՛ առնվազն մեկ-երկու օտար լեզվով հաղորդակցվելու ունակություններ, բարեվարքության կանոնների կիրառման հմտություններ, աշխարհագրական գիտելիքներ, սեփական պետության մասին տարրական տեղեկություններ ևն:

Ամենայն հարգանք ունենալով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ձեռք բերած մեր քաղաքացիների և վերջիններիս մասնագիտությունների հանդեպ (այդպիսի որակյալ մասնագետների պակասը միշտ զգացել ենք ՀՀ-ում), այդուհանդերձ, չենք կարող չփաստել, որ պարեկի կրթական ծրագիրն անգամ չի հավասարեցված խոհարարի, վարսավիրի, եռակցողի կրթությանը, որոնց համար սահմանված ժամկետը 1 տարի է:

Ավելին, Փաշինյանի պատկերացումներում պարեկին ոչ միայն անհրաժեշտ չէ բարձրագույն կրթություն, ոչ միայն չի պահանջվում անգամ միջին մասնագիտական կրթություն, ոչ միայն պահանջվում է ամենաստորին՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, ոչ միայն սահմանվել է արհեստագործական կրթության համար սահմանված ուսուցման ամենաստորին տևողությունը՝ 6 ամիս, այլև չի պահպանվել անգամ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված տվյալ ժամկետը: Արդյունքում՝ չգիտես ով և ինչ իրավական ակտի հենքի վրա որոշել է, որ «Պարեկ» որակավորում ստանալու համար կարելի է նաև սովորել 5 ամիս:

Եզրակացություն. պարեկները որակավորում են անցնում օրենքի ու հրամանի կոպիտ խախտումով և ոստիկանության կոչումներ ու ավարտական փաստաթղթեր (դիպլոմներ) ստանում ապօրինի կերպով:

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Մոտ մեկ ժամ, ԱԹՍ-ի նմանվող սարք է այսօր պտտվել Երեւանի երկնքում ՀՀ-ի և Ադրբեջանի համար անցանկալի է ՌԴ-ի և Իրանի ստեղծած անվտանգության ճարտարապետությունը․ Օ՛Բրայեն Լևոն Տեր-Պետրոսյանի և Վովա Գասպարյանի ընտանիքները կբարեկամանան Թրամփ. Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին Ահազանգ. «Սուրբ Աստվածայր» հիվանդանոցում կրքերը չեն հանդարտվում. վեճ՝ փոխտնօրենի և բաժնի վարիչի միջև Ռեյի համախտանիշ. երեխաների մոտ հաճախ առաջանում է գրիպից կամ ջրծաղիկից հետո Ռուսական վերահսկողության տակ է անցել Ժելաննոյե- Երկրորդ բնակավայրը։ Ադրբեջանին Թուրքիայի և Պակիստանի ռազմական օգնությունների ծրագրերը խիստ մտահոգիչ են Հայաստանի համար ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է Ադրբեջանում մարդու իրավունքների կտրուկ վատթարացման իրավիճակը Ֆերդինանդնե՜րրրրրրր, աուուուուուու՜ Թուրքիայի կրոնական գործերի վարչությունը բազմաթիվ սխալներով 20.000 օրինակ գիրք է հրատարակել Ադրբեջանն ու Թուրքիան դատաիրավական ոլորտում փոխըմռնման հուշագիր են ստորագրել Արարատում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել աշակերտներին, մարմնական վնասվածքներ են ստացել Լիբանանում սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման ռազմական թեւի առաջնորդը Պակիստանում զինյալները փոխհրաձգության ժամանակ 6 զինվորի են սպանել Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները․ Հայաստանը չէր մասնակցում Հայ–վրացական սահմանին մի քանի հարյուր բեռնատար է սպասում Տեղ գյուղի ՔՊ-ական համայնքապետը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեսեք այս անարդարության աստիճանը. Ի վերջո, այս կեղծավորությանը և երկակիությանը չափ պետք է լինի, չէ՞ Թուրքիայի խորհրդարանը փակ նիստ կանցկացնի Իսրայելի հարցով Բագրատ Սրբազանը Պետրոս Ղազարյանի լարած ծուղակը չընկավ. Վաչե Բրուտյան Դպրությունն Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան Իսրայելը չորս հրթիռային հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին Հերթական միջադեպը՝ Հարթագյուղի հայտնի մատուռի ճանապարհին Ֆրանսիան կանգնած է հայ եղբայրների կողքին՝ հարգելու նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Մակրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փաշինյանը Պուտինի ծննդյան օրը կմեկնի Մոսկվա Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am