Քրդերը խառնում են շատերի խաղաքարտերը

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեջ Էրդողանն աշխատանքային բանակցություններ կանցկացնեն Անկարայում։ Երեկ կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ հեռախոսային բանակցությունների հիմնական թեման է եղել Սիրիայում ստեղծված իրավիճակը: «Կողմերը համաձայնել են, որ Սիրիայում իրադրությունը հնարավոր կլինի կայունացնել չորս անվտանգության գոտիների ստեղծումից հետո», հայտնում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: CNN Turk հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեի թեման` «վերահաստատելով աջակցությունը Իրաքի տարածքային ամբողջականության գաղափարին»: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները ունեն համատեղ քննարկելու բազմաթիվ թեմաներ, որոնցից ամենաթարմը, թերևս, Իրաքյան Քրդաստանում անկախության հանրաքվեի անցկացումն է, մի գործընթացը, որն ակնհայտորեն փոխելու է ողջ տարածաշրջանում իրավիճակը։ Հիշեցնենք, որ Իրաքյան Քրդստանի անկախացման հարցով հանրաքվեին մասնակցած ընտրողերի 95 տոկոսը կողմ է արտահայտվել Բաղդադից ինքնավարության անջատմանը։ Իրաքյան Քրդստանի և Բաղդադի միջև վիճահարույց հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով՝ միասնական պետության մեջ գոյակցության բանաձև մշակելու համար, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ն սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանում անկախության հանրաքվեի անցկացման կապակցությամբ: «Մոսկվայում հարգանքով են վերաբերվում քրդերի ազգային ձգտումներին: Ելնում ենք այն բանից, որ Իրաքի դաշնային իշխանությունների և քրդական ինքնավար շրջանի ղեկավարության միջև առկա բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն կառուցողական և հարգալից երկխոսության ճանապարհով, որը կոչված է մշակել միասնական իրաքյան պետության շրջանակներում գոյակցելու փոխընդունելի բանաձև», - նշել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: «Անփոփոխ է մնում մեր աջակցությունը բարեկամ Իրաքի, Մերձավոր Արևելքի մյուս պետությունների ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», - ընդգծել են ՌԴ ԱԳ նախարարությունում: Մինչդեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռազմական գործողությամբ է սպառնացել՝ ի պատասխան Քրդստանի հանրաքվեի։ Էրդողանը նշել է, որ Անկարան կարող է կիրառել ճնշման տնտեսական և ռազմական ձևեր՝ ի պատասխան Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի։ Նա հավելել է նաև, որ հնարավոր է Քրդստանի տարածքում ինչպես օդային, այնպես էլ ցամաքային գործողություն։ Էրդողանի խոսքով՝ ինքը հույս ուներ, որ Քրդստանի տարածաշրջանային կառավարությունը «խելքի կգա»։ «Մինչ վերջին պահը մենք սպասում էինք, որ Բարզանին նման սխալ թույլ չի տա՝ գործարկելով հանրաքվեն։ Ինչպես երևում է՝ մենք սխալվել ենք»,-ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հանրաքվեի անցկացումն անվանել է «դավաճանություն»։ Ավելին, Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը չի կարող օգնել Իրաքյան Քրդստանին հարևան պետությունների կողմից տնտեսական շրջափակման դեպքում․ «Հենց բեռնատարները դադարեն ուղևորվել Հյուսիսային Իրաք, այնտեղ ուտելու ոչինչ չի լինի։ Ինչպե՞ս կարող է Իսրայելը նրանց ինչ-ո բան մատակարարել։ Խնդրեմ, թող փորձի»։ Թուրքային, ակնհայտորեն, նյարդայնացրեց սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդաստանում անկախության հանրաքվեի անցկացումը։ Առանց այն էլ ԱՄՆ-ի կողմից քրդերին պաշտպանելու հարցում Անկարան հաճախ քննադատություն էր հնչեցնում, այժմ Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ հարաբերություններն այդ հանրաքվեի արդյունքում էլ ավելի կարող են բարդանալ։ Ըստ ամենայնի, Պուտինն ու Էրդողանը հենց այդ հարցն են քննարկելու՝ երրորդ երկրների դիրքորոշման համատեքստում իրենց դիրքորոշումների հստակեցումը։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 134 անգամ
Լրահոս
«Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին Հասմիկ Հակոբյանի «ուղիղ Ադրբեջանից» ցորենի ներկրման պնդումը սխալ է. «Ժողովուրդ» Նախընտրական քարոզարշավը սկսված է. ինչպես են այն մեկնարկում քաղաքական ուժերը. «Ժողովուրդ» Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է. «Հրապարակ» ՔՊ-ն հիմնարկների ղեկավարների միջոցով նախընտրական ստուգարք է իրականացնում. «Հրապարակ» «Ժամկետնանց» ձայնագրություններ՝ գաղտնալսումների տեսքով. «Ժողովուրդ» Խաղամոլության դեմ նախագիծը՝ կանաչ լույս սև շուկայի համար. «Ժողովուրդ» Աշոտյանի գործով քննիչ Շոխոյանին էլ չփրկեց «ծառայությունը». «Ժողովուրդ» Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am