Ինչո՞ւ Բաքվում հանկարծակի «երջանկացան»

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջնորդների մի շարք առաջարկություններին, «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ առանց հստակեցնելու, թե հատկապես որ առաջարկներն են արժանացել պաշտոնական Բաքվի հավանությանը: «Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Եվ այդ կապակցությամբ քննարկվել են քայլեր, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի, Ադրբեջանի և համանախագահների կողմից: Հանդիպմանը քննարկվել է նաև համանախագահների առաջարկը՝ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպում անցկացնելու հետ կապված հարցեր», - նաև ասել է Հաջիևը: Ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի խոսքով, «Ադրբեջանը աջակցություն է հայտնել համանախագահների հնչեցրած մի քանի հետաքրքիր առաջարկներին՝ հակամարտության կարգավորման կառուցողական բանակցությունները շարունակելու համար»: «Բացի այդ, նախարար Մամեդյարովը հերթական անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է տրամաբանական բանակցությունների՝ հակամարտության շուտափույթ կարգավորման հասնելու համար», - ռուսաստանյան գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանական արտգործնախարարության խոսնակը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում հնչած նոր առաջարկների մասին ոչ հայկական կողմն է հաղորդում, ոչ էլ հանդիպմանը մասնակցած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Իրենց հայտարարությունում միջնորդները տեղեկացնում են, որ տեղի ունեցած «խորհրդակցությունների հիմնական նպատակը հակամարտության գոտում ներկայիս իրավիճակը քննարկելն էր, բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղիներ գտնելը և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում նախապատրաստելը»: Համանախագահները, ովքեր, ի դեպ, առաջիկա հոկտեմբերին պատրաստվում են տարածաշրջան այցելել, ակնկալում են, որ Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության աճին, և նրանք քաղաքական կամք կդրսևորեն՝ խնդրի առանցքային հարցերի փոխզիջումային լուծումներ գտնելու համար, ասվում է միջնորդների հայտարարությունում: Հիշեցնենք, Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել անցյալ տարվա հունիսին 20-ին՝ Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ, դրանից առաջ՝ մայիսին՝ Վիեննայում: Այսպես, Բաքուն բարձրաձայնում է, թե իբր Ադրբեջանն աջակցություն է հայտնում համանախագահների հնչեցրած մի քանի հետաքրքիր առաջարկներին։ Պաշտոնական Բաքուն, փաստորեն, ինչպես միշտ, փորձում է ինտրիգ մտցնել՝ տպավորություն ստեղծելով, թե իբր բանակություններն անցել են այնքան բովանդակային, ավելին՝ Բաքվին էլ դուր են եկել այդ առաջարկները։ Սա Բաքվի ավանդական պահվածքն է։ Երբ իրապես բովանդակային քննարկումներ, պայմանավորվածություններ են ձեռք բերվում՝ Բաքուն արհամարհում է դրանք, դրանց հարկ էլ չի համարում անդրադառնալ։ Բայց, երբ բանակցային գործընթացը տապալված է Բաքվի պահվածքի պատճառով, երբ Ադրբեջանի իշխանությունները հետեւողականորեն տապալում են միջնորդների բոլոր կոչերը, հանկարծ Բաքուն հայտարարում է, թե աջակցություն է հայտնում համանախագահների «հնչեցրած մի քանի հետաքրքիր առաջարկներին»։ Ինչպես երեւում է, Բաքվին առավելապես դուր է եկել այն փաստը, որ համանախագահներն իրենց վերջին համատեղ հայտարարության մեջ չեն հիշատակել անցյալ տարվա Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում համաձայնեցրած պայմանավորվածությունները ու դրանք հարգելու ու կատարելու հորդորը։ Ըստ ամենայնի, հենց սա է Բաքվի հանկարծակի «երջանկության» իրական պատճառը։ Թամար Բագրատունի

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am