«Խաղը» գնալով հետաքրքրանում է․ Սերժ Սարգսյանին շտապեցնում են

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին հորդորում է չսպասել և հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Արևելյան գործընկերության ծրագրի ապագային նվիրված քննարկման ժամանակ Սվիտալսկին անդրադարձել է Եվրամիություն-Հայաստան համագործակցության հեռանկարներին, ընդգծելով՝ վիզաների ազատականացման գործընթացը մեծ ձեռքբերում է։ «Այսօրվանից սկսեք ձեր ներքին նախապատրաստությունները, որովհետև Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր երկիր բազմաթիվ օրենսդրական և վարչարարական փոփոխություններ պետք է կատարի՝ անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Այնպես որ՝ ժամանակ մի կորցրեք և կատարեք ձեր տնային աշխատանքը, ու ես հուսով եմ՝ այդ պահը կգա: Իսկ այժմ եկեք աջակցենք վրացիներին և հաջողություն մաղթենք՝ վիզային ռեժիմի ազատականացումը ներդնելու հարցում, քանի որ դա լավ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասել է ԵՄ դեսպանը: Նա հակիրճ անդրադարձել է նաև նոյեմբերին Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրվելիք նոր համաձայնագրին, շեշտելով՝ Բրյուսելում դրական են տրամադրված․ «Ես հավատում եմ, որ Բրյուսելի գագաթնաժողովից Հայաստանի համար լավ լուրեր կստացվեն»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում էլ նախատեսվում է Եվրամիության և Հայաստանի միջև Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: Այն փոխարինում է նախկին՝ Ասոցացման համաձայնագրին, որի ստորագրումը, հիշեցնենք, տապալվեց Հայաստանի՝ ՌԴ ստեղծած Մաքսային միությանն անդամակցելու որոշման պատճառով: Դեսպան Սվիտալսկին ընդգծել է՝ Հարևանության ծրագրի հանդեպ Եվրամիության հետաքրքրությունն աստիճանաբար աճում է, և դա նկատելի կլինի նաև գագաթնաժողովի ընթացքում։ Եվրամիության պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Բրյուսելը մեծ ուշադրությամբ է հետևում Արևելյան գործընկերության երկրներին, այդ թվում՝ Հայաստանին։ Սվիտալսկին անդրադարձել է նաև, իր բնորոշմամբ, «աշխարհաքաղաքական խաղերին», շեշտելով՝ ԵՄ-ն չի ուզում նման խաղերի մասնակիցը դառնալ: Բայց իրենք նաև չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։ «Մենք չենք ուզում, որ մեզ դիտարկեն որպես ոչինչ չտվող խաղի մեջ ներգրավված կողմ: Եվրամիությունը չի ուզում այդ խաղը խաղալ: Մենք նաև հստակորեն մերժում ենք Եվրոպան կամ աշխարհի ցանկացած այլ մասը բացառիկ ազդեցության գոտիների բաժանելու գաղափարը», հավելել է Սվիտալսկին: Փաստացի, Եվրամիության պատվիրակության ղեկավարը որոշակի շտապողականություն է ցուցաբերում՝ մի տեսակ առաջ անցնելով, Հայաստանի իշխանություններին հորդորելով չսպասել և հենց այսօրվանից նախապատրաստվել Եվրամիության և Հայաստանի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Սա նշանակում է, որ ԵՄ-ն Հայաստանից կոնկրետ քայլերի է սպասում ՀՀ իշխանությունների կողմից։ Իսկ Հայաստանը, նկատենք, որ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացով խիստ հետաքրքրված է։ Հիմա ԵՄ դեսպանը, կարծես, հասկացնել է տալիս, որ արժե չսպասել ԵՄ—Հայաստան համաձայնագրի ստորագրմանն ու արդեն իսկ օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ Արդյոք սա նշանակում է, որ ԵՄ-ն համոզված է, որ նոյեմբերին Հայաստանն ու ԵՄ-ն կստորագրեն համաձայնագիրը։ Թերեւս այո, սա այդ համոզվածության մասին է վկայում։ Սակայն ուշագրավ է նաեւ ԵՄ դեսպանի մյուս ակնարկը, որ՝ իրենք չեն ընդունի, որ «այս տարածաշրջանի որևէ մասը դառնա բացառիկ ազդեցության գոտի»։ Սա ուղղակի մեղադրանքի սլաք է, որը, վստահաբար, ուղղված է Ռուսաստանին, որի ազդեցությունն առանց այն էլ մեծ է Հայաստանում։ Այսինքն, ԵՄ-ն հստակ հասկացնել է տալիս, որ Ռուսաստանի ավելի մեծ ազդեցության ամրապնդումն անթույլատրելի է եւ դա, մեղմ ասած, իրենց դուր չի գալիս։ Մինչեւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն, այսպիսով, «կենացները քաղցրանում» են, «խաղը» գնալով հետաքրքիր է դառնում։ Թամար Բագրատունի

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am