Գումբուրդո գյուղի բնակիչների և ուժային կառույցների հակամարտությունը սեպտեմբերի 30-ին:
Alig.ge-ն գրում է, որ հատկանշական է, որ ինչպես վրաստանյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցները իրադարձությունը լուսաբանելիս նշում են, թե միջադեպը տեղի է ունեցել հայ գյուղացիների և վրաց ոստիկանների միջև, («Էթնիկ հայերի առճակատումը վրաց ոստիկանների հետ» , «Գումբուրդոյի հայ բնակչության և ոստիկանության միջև միջադեպ է տեղի ունեցել», «Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի և ոստիկանների միջև» և այլն) մինչդեռ տեղում աշխատող Jnews լրատվականի լրագրող Աղունիկ Այվազյանը նշում է, որ երկու կողմից էլ եղել են և՛ վրացիներ, և՛ հայեր:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Ախալքալաքի բնակիչները փորձել են խաչքար տեղադրել եղբայրական գերեզմանին, որտեղ ամփոփվել են 10-րդ դարի եկեղեցու վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերված ոսկորները: Սակայն ներքին գործերի նախարարության անվտանգության ծառայության աշխատակիցները տեղացիներին խաչքարը տեղադրելու հնարավորություն չեն տվել՝ ասելով, որ հրաման ունեն: Քաղաքացիների և ոստիկանների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել են ինչպես տեղացիները, այնպես էլ ոստիկանության ներկայացուցիչները: Դեպքի վայր է ժամանել նաև ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը