Ով այնպիսի սուտ ասի, որ...

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեպետ համարվում է, որ սուտ ասողի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց մեր կոնկրետ իրականությունը որոշ «ճշգրտումներ» է պահանջում «ոտքի կարճության» պահով: Նիկոլ Փաշինյանը տակավին շարունակում է պաշտոնավարել, իսկ լեզուն... Դե, գիտեք: Ուստի, ժամանակ առ ժամանակ արժե, թեկուզ «պրոֆիլակտիկայի համար», հիշեցնել փաշինյանական «բռնված» ստերը: Թերթի մի քանի համարի ծավալը չի բավարարի ամենը թվարկելու համար, հետևաբար՝ այս անգամ փաշինյանական «բռնված» ստերի այս յոթնյակի թվարկմամբ բավարարվենք:

Եվ այսպես. վերացնել «կարմիր գծերն» ու ճանապարհային արագաչափերը (իրականում դրանք միայն ավելացել են), վերացնել «կուտակային կենսաթոշակային համակարգը» (իրականում իր կառավարության առաջին որոշումներից մեկը «կուտակայինի» կուտակման բազան ընդլայնելու մասին էր), զրոյացնել սպառողական և այլ, հատկապես գյուղատնտեսական վարկերը (ոչ մի նման բան, գիտեք, տեղի չի ունեցել), վերացնել կոռուպցիան (իրականում այն ի սկզբանե ախտահարել է «թավշյաներին», ընդունել է նոր ձևեր ու ծաղկում է, ինքն էլ վերջերս խոստովանեց, որ կոռուպցիան վերացված չէ), վերջ տալ հովանավորչությանը և ԽԾԲ-ին (իրականում պետական կառավարման համակարգում, իշխանության տարբեր մարմիններում և օղակներում բազմաթիվ են իշխանավորների «խնամի-ծանոթ-բարեկամ»-ները), կրճատել պետական պարտքը, զարգացնել տնտեսությունը, բարձրացնել բնակչության բարեկեցությունը (պարտքը գրեթե կրկնապատկվել է, աղքատությունը ավելացել է, տնտեսությունը խաղամոլա-ռեէքսպորտային «ասեղի» վրա է):

Եվ, վերջապես, գոռում էր. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» (հանձնել է Արցախը, ճանաչել է այն Ադրբեջանի կազմում, պատրաստ է թշնամուն հանձնել «անկլավներ», մահվան է մատնել հազարավոր ու հազարավոր երիտասարդների, երկիրն ու ժողովրդին տարել է պատերազմական աղետի, դրել թուրք-ադրբեջանական պարտադրանքների տակ, փչացրել է հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ): Ինչպես ընդունված է ասել՝ շարունակելի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am