Փաշինյանի շնորհավորանքը ԼՂՀ անկախության կապակցությամբ կարմիր գծի հատում էր. Ալիև

Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» միջոցառման շրջանակում անդրադարձել է ապօրինաբար ձերբակալված և Բաքու տեղափոխված արցախցի նախկին ղեկավարներին:

«Լաչին վերադարձած բնակիչների հետ հանդիպմանը ես նշեցի, որ այս հարցին նորմալ լուծում կա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե անջատողական առաջնորդները հանձնվեն, ապա նրանց նկատմամբ կարող է կիրառվել համաներում։ Ցավոք, իմ խոսքերը դարձյալ պատշաճ կերպով չգնահատվեցին։ Այսօր անջատողականների առաջնորդներն Ադրբեջանում են։ Նրանք մեզ սպառնում էին, որ տանկերով կգան Ադրբեջան և Բաքու։ Այսօր նրանք սպասում են Ադրբեջանում դատավարությանը և մեր դատական համակարգի վերջնական վճռին։ Բայց, ցավոք, այն մարդիկ, որոնք յուրովի մենաշնորհել էին իշխանությունն այնտեղ, թույլ չտվեցին, որ դա տեղի ունենա։

Բացի այդ, սեպտեմբերին տեղի ունեցավ երկու իրադարձություն, որը մեզ համար նշանակում էր անցնել կարմիր գիծը։

Նախ՝ Հայաստանի վարչապետի շնորհավորանքը, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության կապակցությամբ, որը լիովին հակասում էր Հայաստանի վարչապետի ասածին և ստորագրածին։ Որովհետև անցած հոկտեմբերին Հայաստանը և նրա վարչապետը պաշտոնապես ճանաչեցին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս։

Սրանից և նույն ոգով բազմաթիվ հայտարարություններից հետո անջատականներին շնորհավորական նամակ ուղարկելը մեզ համար դարձավ միանգամայն անընդունելի և խիստ հակասական գործողություն»,- նշել է Ալիևը:

168.am

դիտվել է 327 անգամ
Լրահոս
Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am