«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երեք շաբաթ է՝ Լեւոն Քոչարյանն ԱԺ պատգամավոր է, սակայն նա ընդգրկված չէ որեւէ մշտական հանձնաժողովում, ինչն օրենքի պահանջ է, եւ բոլոր պատգամավորներն ԱԺ որեւէ մշտական հանձնաժողովի անդամ են։ Բանն այն է, որ Լ․ Քոչարյանը փոխարինում է Արմեն Չարչյանին, ով առողջապահության հանձնաժողովի անդամ էր, սակայն առնվազն տարօրինակ կլինի, եթե Լեւոն Քոչարյանն անդամակցի այդ հանձնաժողովին, որը, ի դեպ, արհեստածին մի բան է՝ ժամանակին սոցիալական հարցերը եւ առողջապահությունը միասին էին, հետագայում դրանք կիսեցին, եւ այժմ կա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով եւ Առողջապահության մշտական հանձնաժողով, որը ղեկավարում է մասնագիտությամբ բժիշկ Նարեկ Զեյնալյանը։
Ինքը՝ Լեւոն Քոչարյանը, որոշ տեղեկություններով, ցանկություն ունի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում աշխատել, որտեղ, սակայն, ընդդիմության քվոտան արդեն սպառված է՝ «Հայաստան» դաշինքից 3 պատգամավոր է ընդգրկված՝ Արմեն Ռուստամյանը, Քրիստինե Վարդանյանը եւ Ասպրամ Կրպեյանը։
Որպեսզի տպավորություն չլինի, թե հիմա էլ Լեւոն Քոչարյանի համար հատուկ մարդ են տեղաշարժում մի հանձնաժողովից մյուսը, եւ ստիպված չլինեն ռոտացիա իրականացնել՝ մեկին տեղափոխելով առողջապահության հանձնաժողով, որ տեղ բացվի Քոչարյանի համար, դաշինքում որոշել են ընդհանուր ռոտացիա իրականացնել՝ տեղափոխություններ անելով բոլոր մշտական հանձնաժողովներում, բայց արդեն՝ հաջորդ նստաշրջանում»:
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է թուրքագետ Գառնիկ Դավթյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մետաքսյա Հակոբյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը: