Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները

«Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ։ Այս մասին գրում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

Գերեզմանատների ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch). «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», — նշված է ահազանգի մեջ։

Կովկասի ժառանգության կենտրոնը հաստատել է նաև Շուշիում մեկ այլ` Հին գերեզմանատան ավերումը , որի արդյունքում վերացվել են դեռևս խորհրդային տարիներին Շուշիի ադրբեջանական բնակչության կողմից կիսաջարդ արված պատկերազարդ տապանաքարերը:

Խորհրդային Միության տարիներին լրջորեն վնասված գերեզմանոցում 1990-ականներին մնացել էր ընդամենը 45 տապանաքար։ Այս տապանաքարերից մեկը հիշատակում է Նախիջևանի Ղազանչի գյուղի դարբին Ստեփանի 1758 թվականի մահը: Նա այդ գյուղի բռնի տեղահանված բազմաթիվ հայերից մեկն էր, գյուղ, որի անունով էլ կոչվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

ՀՀ ԳԱԱ Հնագիտության ինստիտուտի Արցախի արշավախումբը (Պետրոսյան Հ., Սաֆարյան Վ., Վարդանեսովա Տ., Ենգիբարյան Ն., Տիտանյան Մ.) 2004-2005 թվականներին հնագիտական հետազոտություններ է իրականացրել Շուշի քաղաքում և շրջակայքում: Շուշիի մի այլ՝ հայ-հունական հին գերեզմանոցի պեղումների ժամանակ վավերացվել են 12-13-րդ դարերի խաչքարեր (նկ. 11), ինչը ցուցում է, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել դեռևս 12-13-րդ դարերում: Հետագայում՝ 19-րդ դարում խաչքարերը վերօգտագործվել են նոր թաղումների վրա: Շատ կարևոր են քաղաքի Հին հանգստարանի մաքրման աշխատանքների ժամանակ բացված տապանաքարերը հայերեն արձանագրություններով:

Մեր արձագանքը

Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների ոչնչացման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով»։

դիտվել է 5165 անգամ
Լրահոս
Պուտինը ստորագրել է միգրանտների և նրանց ընտանիքների վերաբերյալ նոր օրենքներ Ավանում և Դավթաշենում ապօրինի առևտրի կետերից առգրավվել է ավելի քան 6,8 տոննա ապրանք Թեհրան–Երևան չվերթը չեղարկվել է, իսկ ևս 9 չվերթ հետաձգվել են Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում Ռոնալդուն կոշտ պահանջներ է դրել և նոր աստղ է ընտրել Ալ-Նասրի համար Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ մանրամասներ Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել Չի կարելի մեկ կախվածությունը փոխարինել այլ՝ հատկապես Ադրբեջանից ռազմավարական կախվածությամբ․ Անանյան Երկնային երեք երևույթ մեկ օրում Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքում․ վիրավորներ կան Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. Համբուրգ Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն Այս պատերազմը պետք է դադարեցվի. Տոկաևը՝ Պուտինին Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով․ Բադալյան Ավելի քան մեկդարյա գաղտնիք Հերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ Մելիքյան Շոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու վիրավորից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Փորձում է հրաժարական տալ, բայց վարչակազմը դա թույլ չի տալիս․․․
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 27-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանից Գառնիկ Դավթյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Տեր-Եսայանը Հուլիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am