Սահմանվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը

Կառավարության նոյեմբերի 30-ի նիստում ընդունվել են համապատասխան որոշումները, որոնցով սահմանվել են ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների ու նպաստների վճարման ընթացակարգերը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը:

Ըստ այդմ՝ ՀՀ-ում աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար անձը, ում կենսաթոշակի գործն առկա է ԼՂ կենսաթոշակային բազայում, աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ նշանակելու համար դիմումը կարող է ներկայացնել 2023 թ. դեկտեմբերի 11-ից: Այս դեպքում անձի կենսաթոշակի իրավունքը չի վերանայվի, իսկ աշխատանքային կամ զինվորական ստաժը կպահպանվի նույնությամբ:

Մեր հայրենակիցները 2023 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2024 թ. հունիսի 1-ը դիմումները կարող են ներկայացնել առցանց եղանակով՝ www.socservice.am կայքէջի միջոցով: Ընթացակարգերը պարզեցված են. առցանց դիմումին փաստաթղթեր կցելու կարիք չկա:

Այն դեպքում, երբ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթեր, ապա հարկ է անձամբ ներկայանալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն:

Եթե անձը ԼՂ-ում հանդիսացել է կենսաթոշակառու, ապա 2023 թ. դեկտեմբների 11-ից հաշված՝ 3 ամսվա, իսկ կերակրողին կորցնելու հիմքով նպաստի դեպքում՝ 6 ամսվա ընթացքում դիմելու դեպքում, կենսաթոշակ կամ նպաստ կնշանակվի 2023 թ. հոկտեմբերի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում՝ դիմելու օրվանից:

Եթե անձը ԼՂ-ում չի հանդիսացել կենսաթոշակառու, սակայն կենսաթոշակի իրավունքը ձեռք է բերել 2023 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, ապա նրան կենսաթոշակ նշանակելու և ստաժը հաշվարկվելու է ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ՝ օրենսդրությամբ սահմանված եռամսյա, իսկ վեցամսյա ժամկետները ևս հաշվարկվելու են 2023 թ. դեկտեմբերի 11-ից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղարը հավելել է նաև, որ այն դեպքում, երբ անձը ԼՂ-ում ստացել է ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ, ապա ՀՀ-ում նրան կնշանակվի համապատասխանաբար՝ ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ: «Հարկ է նկատի ունենալ, որ բոլոր դեպքերում ՀՀ-ում կենսաթոշակ, նպաստ կնշանակվի ՀՀ-ում բնակության վայրի հասցեում հաշվառվելու դեպքում, իսկ կենսաթոշակի, նպաստի չափը կհաշվարկվի ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով»,- ասել է Զարուհի Մանուչարյանը:

դիտվել է 337 անգամ
Լրահոս
Փաշինյանը նախարարի 4 թեկնածուների հարցում նախընտրություն չունի ՀՀ մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ժաննա Անդրեասյանը ներել է ագրարայինի նախկին ռեկտորին Անվտանգային հատուկ միջոցառումներ «Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց Թմրանյութեր վաճառողների պատիժը պետք է խստացվի՝ ընդհուպ 15 տարի Արտերկրից չեկան բանակում ծառայելուց. Փաշինյանը խաբել է. Մաս 234 Լարված վիճակ, հայհոյանքներ «Չաղ Ռուստամի» գործը դատարան կմտնի, բայց կրակ արձակածներին դեռ փնտրում են ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am