Ադրբեջանում «ռազմական փորձագետ» ներկայացող Թելման Գասիմովը տեսանյութ է տարածել, իբր գաղտնի եղել է Երևանում և տեսանկարահանումներ իրականացրել՝ նշելով, թե այցելել է այն վայրեր, որտեղ ծնվել է ու մեծացել։
Վերջինս հայ հանրությանը հայտնի է օկուպացված Արցախի բլոկադայի ժամանակ Շուշիի տակ վարժ հայերեն խոսելով։ Նա հայտնվել է Երևանի Կոմիտասի պողոտայում, որտեղ, ինչպես ինքն է ասում, ծնվել ու ապրել է մինչև 17 տարեկան։
Ադրբեջանական «Մինվալ» լրատվականում հրապարակված հոդվածում նա հայտարարել է, թե իբր «Երևան է եկել միայնակ» ու չի պատրաստվում բացահայտել, թե ինչպես է հայտնվել մեր երկրում և ինչ նպատակով։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա Հայաստան է մտել ապօրինի ճանապարհով՝ առանց անձնագրի։
Հասկանալու համար, թե ինչպես է վերջինս առանց անձնագրի մուտք գործել ՀՀ, Auroranews-ը փորձեց կապ հաստատել և մանրամասներ ճշտել ԱԱԾ-ից և Դատախազությունից։
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը