Դրա համար էլ էս օրին ենք

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հարց տվեցին, թե նա, ի վերջո, ո՞ր ոլորտն է համակարգում, արդեն 4 ամիս է՝ փոխնախարար է։

Պատասխանեց հետևյալ կերպ․ «Ըըըը․․․ որոշ, բան․․․ Եկեք էս պահի դրությամբ բան չանեմ, բայց որոշ ոլորտներ կան․․․ մի խոսքով․․․ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, էդ նախապատրաստական աշխատանքները․․․ Մի ուրիշ անգամ այդ մասին կասեմ»։

Այդ պաշտոնին նշանակվելուց օրեր անց ևս նույն հարցը տվել էին, բայց ասել էր, որ դեռ նոր է, երկու շաբաթ է աշխատում, հետո կպատասխանի։ Ըստ էության՝ ոչ մի ոլորտ չի համակարգում (կամ էլ, գուցե, այլևս ոլորտների բաժանված չէ նախարարությունը, ում ինչ ասում են՝ խառը անում է)։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր նշանակվել 2021թ․ դեկտեմբերին, սակայն 2023թ․ ապրիլին պաշտոնանկ արվեց, որպեսզի քաղաքապետ նշանակվի Տիգրան Ավինյանը և պատշաճ նախապատրաստվի ընտրություններին։ Իսկ Հրաչյա Սարգսյանին որ «չնեղացնեն», Փաշինյանը նշանակեց վարչապետի խորհրդական, իսկ օգոստոսից՝ պաշտպանության փոխնախարար։ Թեև նա չի տիրապետում այդ պատասխանատու ոլորտին, բայց, ինչպես պարզվեց ՀՀ պաշտպանության նախարարի ու տեղակալների կենսագրականներից, նա միակն է, որն ունի զինվորական կոչում, թեկուզ՝ լեյտենանտի։ Բանակում ծառայել է որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Հրաչյա Սարգսյանը մինչ հեղափոխությունը աշխատել է վարկային մասնագետ։Պաշտպանության մյուս փոխնախարարը՝ Կարեն Բրուտյանը, տնտեսագետ է, բանակի հետ ունեցել է 0 առնչություն։ Աշխատել է էկոնոմիկայի, ապա Ֆինանսների նախարարություններում, մասնագետ, վարչության պետ, գլխավոր դատախազի խորհրդական, ՊԵԿ նախագահի խորհրդական, ապա՝ տեղակալ։ Հեղափոխությունից հետո էլ աշխատել է ֆինանսների նախարարի տեղակալ։ Իսկ ահա 2021թ․ օգոստոսից՝ պաշտպանության նախարարի տեղակալ։#Հասարակություն
05 12 2023
Դրա համար էլ էս օրին ենք
Դրա համար էլ էս օրին ենք

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հարց տվեցին, թե նա, ի վերջո, ո՞ր ոլորտն է համակարգում, արդեն 4 ամիս է՝ փոխնախարար է։

Պատասխանեց հետևյալ կերպ․ «Ըըըը․․․ որոշ, բան․․․ Եկեք էս պահի դրությամբ բան չանեմ, բայց որոշ ոլորտներ կան․․․ մի խոսքով․․․ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, էդ նախապատրաստական աշխատանքները․․․ Մի ուրիշ անգամ այդ մասին կասեմ»։

Այդ պաշտոնին նշանակվելուց օրեր անց ևս նույն հարցը տվել էին, բայց ասել էր, որ դեռ նոր է, երկու շաբաթ է աշխատում, հետո կպատասխանի։ Ըստ էության՝ ոչ մի ոլորտ չի համակարգում (կամ էլ, գուցե, այլևս ոլորտների բաժանված չէ նախարարությունը, ում ինչ ասում են՝ խառը անում է)։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր նշանակվել 2021թ․ դեկտեմբերին, սակայն 2023թ․ ապրիլին պաշտոնանկ արվեց, որպեսզի քաղաքապետ նշանակվի Տիգրան Ավինյանը և պատշաճ նախապատրաստվի ընտրություններին։ Իսկ Հրաչյա Սարգսյանին որ «չնեղացնեն», Փաշինյանը նշանակեց վարչապետի խորհրդական, իսկ օգոստոսից՝ պաշտպանության փոխնախարար։ Թեև նա չի տիրապետում այդ պատասխանատու ոլորտին, բայց, ինչպես պարզվեց ՀՀ պաշտպանության նախարարի ու տեղակալների կենսագրականներից, նա միակն է, որն ունի զինվորական կոչում, թեկուզ՝ լեյտենանտի։ Բանակում ծառայել է որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Հրաչյա Սարգսյանը մինչ հեղափոխությունը աշխատել է վարկային մասնագետ։

 

Պաշտպանության մյուս փոխնախարարը՝ Կարեն Բրուտյանը, տնտեսագետ է, բանակի հետ ունեցել է 0 առնչություն։ Աշխատել է էկոնոմիկայի, ապա Ֆինանսների նախարարություններում, մասնագետ, վարչության պետ, գլխավոր դատախազի խորհրդական, ՊԵԿ նախագահի խորհրդական, ապա՝ տեղակալ։ Հեղափոխությունից հետո էլ աշխատել է ֆինանսների նախարարի տեղակալ։ Իսկ ահա 2021թ․ օգոստոսից՝ պաշտպանության նախարարի տեղակալ։

 

Պաշտպանության նախարարի երրորդ տեղակալը ոստիկան է, Արման Սարգսյանը։ Աշխատել է օպերլիազոր, ոստիկանությունում բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։ Իսկ հեղափոխությունից հետո՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության պետ։ ՊՆ փոխնախարարի պաշտոնին է 2021թ․ հունվարից։Պաշտպանության ոլորտից հեռու է նաև նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ կենսագրության՝ 2010-2016թթ․ պատմության ուսուցիչ է աշխատել Երևանի թիվ 54 ավագ դպրոցում։ Այնուհետև մեկ տարի փորձագետ է աշխատել Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում։ Հեղափոխությունից հետո՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, փոխվարչապետ: Հետո, արդեն, 2021թ. նոյեմբերից՝ պաշտպանության նախարար։Պատերազմող, անվտանգային դեֆիցիտ ունեցող պաշտպանության նախարարության այս կառուցվածքը գուցե այսքան անհանգստացնող չլիներ, եթե ՀՀ թշնամու՝ Ադրբեջանի պաշտպանության ոլորտն էլ ղեկավարեին ֆինանսիստ, տնտեսագետ, ոստիկան և պատմության ուսուցիչ։ Ցավոք, մեր թշնամին բանակին ավելի լուրջ է վերաբերում, քան մենք։ Երևի, դրա համար էլ էս օրին ենք։

Հիմա տեսնենք, ովքե՞ր են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համակարգում։ Եվ այսպես,

Պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովն է։ Գեներալ-գնադպետ է։ Ռազմական կրթություն-կարիերան սկսում է 1976 թվականից։ Պաշտպանության նախարար է 2013 թվականից։ՊՆ առաջին տեղակալը Քերիմ Վելիևն է, դարձյալ գեներալ-գնդապետ։ Զինվորական կրթություն-կարիերան սկսում է 1982 թվականից։ ՊՆ տեղակալ է 2014 թվականից։Մյուս տեղակալը Էնվեր Էֆենդիևն է, գեներալ-լեյտենանտ։ Ռազմական գործում խորացել է 1987 թվականից։ ՊՆ փոխնախարար է 2021 թվականի հուլիսից։Հաջորդ տեղակալը Քերիմ Մուստաֆաևն է, գեներալ գնդապետ։ 1983 թվականից հմտացել է ռազմական գործում՝ ռազմական կրթություն ստանալուց հետո։ ՊՆ փոխնախարար է 2014 թվականից։Հաջորդ փոխնախարարը Ռամիզ Թաիրովն է, դարձյալ գեներալ-լետենանտ։ 1983 թվականին ավարտել է ռազմական կրթությունը։ ՊՆ փոխնախարար է 2014 թվականից։Միակ փոխնախարարը, որը չունի ռազմական կրթություն, Ագիլ Գուրբանովն է։ Սուրեն Պապիկյանի տարիքին է՝ 37 տարեկան, այդ պաշտոնին է 2022 թվականից։ Աշխատում է որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ-գլխավոր քարտուղար։Ստացվում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարող 6 գեներալի դիմաց Հայաստանի պաշտպանության նախարարությունում կա մեկ լեյտենանտ-ֆինանսիստ։ Բանակի վիճակը պետք է նայել ու գնահատել նաև կադրերով․ ինչպես ասում են՝ ամեն ինչ որոշում են կադրերը։ Եվ դա հասկանում է ցանկացած ղեկավար, սկսած փոքր բիզնեսից, մինչև պետության գլուխ, անգամ՝ Նիկոլ Փաշինյանը դա գիտի։

Իսկ թե ինչու է ամենապատասխանատու ոլորտի ղեկավարությունը հանձնարարել ամենաչմասնագետներին, այլ մասնագիտացում ունեցողներին, ինչու է Փաշինյանը հենց այս շրջափուլում պաշտպանության ոլորտի ղեկավար կազմ նշանակել ուսուցչի, ֆինանսիստների և ոստիկանի, ոչ միայն կասկածի տեղիք է տալիս, այլ մի օր պետք է հետաքննություն իրականացվի և տրվի պարզաբանում։

yerevan.today

դիտվել է 608 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am