Shamshyan.com-ը հայտնում է. Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով։
Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի Տարոն-2 թաղամասի բնակիչ՝ 34-ամյա Հովհաննես Ուռուսյանը և հայտնել, որ սեպտեմբերի 28-ի ժամը 16։00-ից մինչև սեպտեմբերի 29-ի ժամը 23։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տան 1-ին հարկի ննջասենյակի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից գողություն կատարել։
Պարզվել է, որ բնակարանից գողացել են «Սամսունգ գալաքսի» ֆիրմայի պլանշետ, «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույց, «Ֆիջուս» ֆիրմայի համակարգչի մոնիտոր, արծվի տեսքով կերամիկայից պատրաստված արձան, ոսկեգույն մետաղական մոմակալ, փղի տեսքով կերամիկայից պատրաստված 2 հատ արձան, հնաոճ հեռախոս (անտիկվար), «Ռոլեքս» ֆիրմայի ժամացույց, ինչպես նաև կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 1 մլն 900 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ՝ ստահակը կամ ստահակները Հ. Ուռուսյանին պատճառել են 2 մլն 800 հազար դրամի վնաս։ Գ. Շամշյանի տեղկություններով՝ Հ. Ուռուսյանն աշխատում է «Սանուս Դենտ» կլինիկայի տնօրեն։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը