Գերմանիայի արտգործնախարարության խոսնակ Մարտին Շաֆերը հայտարարել է, որ Թուրքիայի բոլոր այն պահանջները, որոնք ուղղված կլինեն է «Cumhuriyet» թերթի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի կալանավորման հետ, անհաջողությամբ են պսակվելու, տեղեկացնում է Ermenihaber-ը։
Միջանկյալ նշենք, որ Դյունդարը այժմ բնակվում է Գերմանիայում։
Ըստ թուրքական «Mynet» լրատվական կայքի՝ այդ մասին գերմանացի պաշտոնյան հայտարարել է հերթական մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ։
Նրա խոսքերով իրենք ուշադրություն չեն դարձնելու Դյունդարի վերաբերյալ Թուրքիայի ներկայացրած պահանջներին և հրամաններին։
«Կալանավորման հետ կապված այդ տեսակ հրամաններին Գերմանիան ուշադրություն չի դարձնելու, չեմ էլ պատկերացնում, թե ինչպես է նա կալանանվորվելու»։
Թուրքիան նաև պահանջել էր, որ Դյունդարը ներառվի Ինտերպոլ միջազգային հետախուզության «կարմիր ցուցակում»։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջան Դունդարը Թուրքիայի կողմից մեղադրվում է «ահաբեկչության անդամ լինելու մեջ»։Ավելի վաղ Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը Դունդարի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել և պահանջել, որ Գերմանիան Դյունդարին արտահանձնի Թուրքիային։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը