«Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին». Ֆերմերները փակում են Արտաշատ-Երևան ճանապարհը

Արարատի մարզի, մասնավորապես՝ Արտաշատի տարածաշրջանի մի խումբ ֆերմերներ պատրաստվում են փակել Արտաշատ-Երևան ճանապարհը՝ կառավարությունից պահանջելով չեղարկել դեկտեմբերի 6-ից մորթը պարտադիր սպանդանոցներում իրականացնելու որոշումը։ 168.am-ի հետ զրույցում ֆերմեր Վաղինակ Այվազյանն ասաց, որ կառավարությունը դեռևս ամբողջությամբ սպանդանոցների հարցը չլուծած, ժողովրդին կրակն է գցում իր որոշումներով։
«Մենք Արտաշատ-Երևան ճանապարհը փակելու ենք, ինչն ուղղված է կառավարության որոշման դեմ։ Ժողովրդի վիճակն անտանելի ծանր է, կոնկրետ մեզ որևէ մոտիկ սպանդանոց չկա, որտեղ տանենք-հասցնենք անասունին, որ մորթենք։ Կառավարությունը մեզ պարտադրում է, որ ենթարկվենք իր որոշմանը, չենք ուզում, մենք դարերով անասունին մորթել ենք ավելի լավ պայմաններում, քան սպանդանոցներում է։ Եթե սպանդանոց են կառուցել, թող այնպես աշխատեցնեն գոնե, որ ժողովուրդն ինքն իր կամքով գնա ու անասունին այնտեղ մորթի։ Հիմա մի խոզ մի ամբողջ տարի պահում ես, իսկի 80 հազար դրամով չես կարողանում վաճառել, հիմա ո՞ւր տանեմ հասցնեմ, որ կարողանամ մորթեմ, մի բան էլ միսն իրացնեմ»,- դժգոհեց մեր զրուցակիցը։
Մեր զրուցակիցն ապրում է Արտաշատի Մրգավետ գյուղում, իսկ սպանդանոցը, ըստ նրա, կառուցված է Ազատավան գյուղում, հետևաբար, ինչպե՞ս կարող է անասունին հասցնել սպանդանոց։
«Կառավարությունն ասում է, թե սպանդանոցից գալիս՝ անասունին տանում են սպանդանոց՝ չհավատաք, նման բան չկա, մենք պետք է մեր ուժերով հասցնենք այնտեղ։ Կառավարությունը հեքիաթներ է պատմում, խաբում է ժողովրդին»,- վստահեցրեց մեր զրուցակիցը։
Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե Կառավարությունն իր պահանջին ընդառաջ չգնա, ապա ամբողջ մարզն է ոտքի կանգնելու, քանի որ մի քանի շրջանից մարդիկ արդեն ոտքի են կանգնել՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու։
«Թող գնան իրենց սպանդանոցներն աշխատեցնեն, մեզ ինչո՞ւ են պարտադրում։ Ես չգիտեմ էլ, թե ինչքան գումար են վճարում սպանդանոցում մորթի համար, ասում են՝ խոշորի դեպքում՝ 14 հազար է, մանրերի դեպքում՝ 2-5 հազար դրամ։ Սրանք չեն հասկանում, որ անասունին մեքենա հանելով, այդքան ճանապարհ տանելով՝սթրեսի ենք ենթարկում, միսը կորցնում է որակը։ Չարչարվում, անասուն ենք պահում, որ տանենք գցենք ջո՞ւրը»,- եզրափակեց Վաղինակ Այվազյանը։

դիտվել է 706 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am