Բանակցային գործընթացի իմիտացիա է, սահմանին հանդիպումը Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ որևէ կապ չունի․ Տարասով

Օրերս Իջևանի ու Ղազախի հատվածում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի։
Ըստ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության՝ նրանք նախնական համաձայնեցրել են հանձնաժողովների միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը, պայմանավորվել են սկսել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: «Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը»,-նշել էր ԱԳՆ-ն:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը Հայաստան-Ադրբեջան Խաղաղության համաձայնագրի բանակցությունների հետ ուղիղ կապ չպետք է ունենա, դա պետք է լինի անկախ գործընթաց, ինչպես շատ երկրների դեպքում է։
Ըստ նրա՝ Հայաստանն ու Ադրբեջանը դա բերում են խաղաղության համաձայնագրի շրջանակ, ինչը սխալ է։
«Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս բանակցությունները երևի թե տեղի ունեցան, որովհետև կողմերը փորձում են խուսափել լարվածությունից, իսկ բանակցությունների բացակայությունը վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել, հատկապես, երբ տեսնում ենք, որ կողմերն անընդհատ թիրախավորում են միմյանց, չկա վստահության մթնոլորտ, վստահություն չկա նաև միջնորդների նկատմամբ, Բաքուն չի վստահում Արևմուտքին, ՀՀ-ն՝ Ռուսաստանին, որով էլ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում։ Ու սա ես իմ հոդվածում որակել էի՝ վազք փակ շրջանում։ Այսպես շատ երկար կարող է շարունակվել։ Իրականում սա ավելի լուրջ գործընթացի իմիտացիա է, քանի որ, եթե նույնիսկ սա հաջող ընթանա, ապա սրա հիման վրա հնարավոր չէ Խաղաղության համաձայնագիր կնքել։ Կարելի է նույնիսկ Խաղաղության համաձայնագիր ստորագրել, ապա շարունակել այս հարցով բանակցել, որը կարող է տևել տասնյակ տարիներ։ Այսինքն՝ Խաղաղության համաձայնագրի գլխավոր հարցն ամենևին սա չէ»,-ասաց Տարասովը։
Նրա խոսքով, այնուամենայնիվ, Ադրբեջանին հաջողվեց խանգարել արևմտյան հարթակում ընթացող բանակցություններին և գործընթացը տեղափոխել ուղիղ բանակցությունների հարթակ։
«Թե ինչ ապագա կունենա այս ձևաչափը՝ դժվար է ասել, քանի որ, ինչպես տեսնում ենք, Միացյալ Նահանգները դիվանագիտական խողովակներով փորձում է գործընթացը վերականգնել, առաջիկայում սպասվում են ԱՄՆ դիվանագիտական բարձրաստիճան այցեր, որպեսզի Ադրբեջանը վերականգնի իր վստահությունն ԱՄՆ միջնորդության և Պետդեպի նկատմամբ։ Ադրբեջանն իր հակաարևմտյան ռևերանսներով փորձում է նոր զիջումներ պարտադրել և՛ Արևմուտքին, և՛ Արևմուտքի միջոցով՝ Հայաստանին։ Իհարկե, Հայաստանի շահերից բխում են ռեգիոնալ ձևաչափերը, սակայն Հայաստանն այլ ճանապարհ է ընտրել, որը լի է մարտահրավերներով»,-ասաց Ստանիսլավ Տարասովը։
Իսկ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը, նրա կարծիքով, այս ամենում որևէ էական դերակատարություն չունի կողմերի կողմից։
«Ինչպես նաև հարկ է նշել, որ կողմերը Մոսկվայից այս գործընթացը տեղափոխեցին ուղիղ հարթակ, որում, իհարկե, ավելի ուժեղ է Ադրբեջանը, և սա Ադրբեջանին ձեռնտու է այս հարցում իր նպատակները Հայաստանին պարտադրելու տեսանկյունից»,-նկատեց Տարասովը։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
ԲԱՑ ՆԱՄԱԿ` ՀՀ գլխավոր դատախազ՝ Ա. Վարդապետյանին Վրաերթի ենթարկված 43-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է ՀՀ գործող վարչախմբի՝ տարածքների զիջումը բարդ վիճակ է ստեղծել ՀՀ պետականության համար Գյումրիի քաղաքապետը ծանր վիճակում տեղափոխվել է Երևան Որոշումը միայն պաշտոնապես մոբիլիզացված մեքենաների մասին է․ մնացածին կառավարությունը տեր չէ Նորատուսի անտառում ծառերի սպանդ է իրականացվել Բալասանյանների շնորհիվ Մարալիկում և Ախուրյանում իշխանությունը "զավթած" քայլիստները Բալասանյաններից խլու՞մ են Գյումրին Կենտրոնի թաղապետի և Ավինյանի խորհրդականի՝ մտերիմի ընկերությունը, 3 մլրդ դրամի տենդեր է հաղթել Կրակոցներ են հնչել Արարատի մարզում․ կրակողին վնասազերծել են Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ Սամվել Բալասանյանին ՔԿ ներկայացնելու «Բարի և չար» սրբազանների արանքում չմոռանանք, թե ինչի համար ենք «հավաքվել» Երեւանում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած և զոհ Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածու Արարատ Միրզոյանը և Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պաշտպանության կարգավիճակը երկարաձգվել է Երևանում ծառը կոտրվել և ընկել Է կայանված մեքենաների վրա Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող ընկերության մեքենաները Քննչական կոմիտեն արգելում է արտահանել Իշխանության յուրացման նախապատրաստության մեջ մեղադրվող Արմեն Մնացականյանին ապօրինի պահում են ՔԿՀ կարանտինային բաժանմունքում․ փաստաբանն ահազանգում է Գերասիմ Վարդանյանի կալանքի սահմանադրականության հարցի հետ կապված դիմումը ՍԴ-ն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով․ Փաստաբան Արարատի մարզի 46–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 34–ամյա համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am