Մահ կամ իշխանություն. Փաշինյանը մեծացնում է հանցակիցների բանակը

168.am-ը գրում է.

«Հայաստանի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում կատարվում են գործընթացներ, որ առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դրանց ներկայացուցիչները գործում են անմեղսունակության կանխավարկածով։ Բարձրաստիճան պաշտոնյաներն Արցախի մասին խոսելիս իրենց հակահայկականությամբ գերազանցում են ադրբեջանցի գործընկերներին։ Անգամ նրանց ինտելեկտի մակարդակը պետք է որ բավարարի՝ գիտակցելու համար, որ այդ հայտարարությունների պատճառով երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Կառավարության շատ անդամներ կայացնում են այնպիսի հակաօրինական որոշումներ, ներգրավվում են այնպիսի կոռուպցիոն գործարքներում, որոնց համար նույնպես վաղ թե ուշ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։

Դատական իշխանությունը մեծ մասամբ ներգրավված է ակնհայտ հակաօրինական գործընթացում, դատավորների՝ օրենքի հետ աղերս չունեցող վճիռներով անազատության մեջ են գտնվում տասնյակ քաղբանտարկյալներ, և նրանց թիվը սրընթաց աճում է։ Ակնհայտ է, որ այդպիսի վճիռներ կայացնող դատավորները քաջ գիտակցում են, որ երբևէ իրենց հետևից գնալու են։ Առնվազն ժամանակի իրավապահ մարմինները։
Խորհրդարանի իշխանական պատգամավորների մի մասը պարբերաբար հանդես է գալիս հակահայկական, հակաարցախյան այնպիսի հայտարարություններով, որոնց համար երբևէ նրանց հետևից գնալու են։ Առնվազն, բայց ոչ միայն իրավապահ մարմիննները։ Այդպիսի հայտարարություններ անողների գոնե մի մասը, գոնե գործարար հատվածը գիտակցում է դա, բայց շարունակում է անել։

Նույն ֆենոմենը գործում է, առանց բացառության, բոլոր ոլորտներում՝ դիվանագետներից մինչև կրթության համակարգ, դատախազությունից մինչև զինված ուժեր։ Այդ ֆենոմենի, իսկ իրականում՝ հակաֆենոմենի հիմքում ընկած է «կարմիր գծեր» հատելու իրողությունը․ ամենատարբեր համակարգերի ներկայացուցիչներն իրենց գործողություններով անցնում են օրենքի ու հանրային բարոյականության սահմաններն այնքան ու այնպես, որ ապագայում ունենալու են լրջագույն խնդիրներ ոչ միայն իրավական, այլ նաև սոցիալական, համակեցության տիրույթներում։

Անմտություն կլինի մտածել, որ այդ մարդիկ, որոնց մեջ կան տասնյակ, հարյուրավոր ուսյալներ, փորձառուներ ու բանիմացներ, այդ գծերը հատում են՝ չգիտակցելով ապագայում դրա հետևանքները։ Հետևաբար՝ խելամիտ չէ մտածել նաև, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, դատական իշխանության հետևողական այլասերումն իներցիոն գործընթաց է, և յուրաքանչյուրը «կարմիր գիծ» է հատում սեփական նախաձեռնությամբ։ Շատ ավելի հավանական է, որ այդ այլասերումը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող հետևողական, մեթոդական, հաշվարկված գործընթաց է։ Իսկ դրա նպատակն այն է, որպեսզի պետական կառավարման համակարգում, իրավապահ մարմիններում, դատական իշխանությունում, բոլոր ոլորտներում լինեն հնարավորինս մեծ թվով պաշտոնյաներ, ովքեր իրենց ոչ միայն ներկա բարեկեցությունը, այլ, որ ավելի կարևոր է՝ ապագա անվտանգությունն ու անձեռնմխելիությունը կապում են միայն ու բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականության հետ։

Այլ կերպ ասած, նա ստեղծում է հանցակիցների մեծ բանակ, ովքեր ամեն ինչի պատրաստ կլինեն՝ իր իսկ իշխանությունը ու այդպիսով՝ իրենց անձնական անվտանգությունը պահպանելու համար։ Սա բոլոր ավտորիտար իշխանությունների գոյության ու երկարակեցության բանաձևերից մեկն է՝ ստեղծել հանցագործների հիերարխիկ բուրգ, որի յուրաքանչյուր մակարդակի անդամներն անհրաժեշտության դեպքում կանեն ամեն ինչ՝ բուրգի գագաթի ու դրանով նաև՝ բուրգի ամբողջականության պահպանության համար։

Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահպանում է «մահ կամ իշխանություն» պայմանական սկզբունքով, որի դեպքում, առանց իր իշխանության, ներկայիս պաշտոնյաները կարող են ունենալ փոխաբերական իմաստով մահվան հեռանկար։ Այս սկզբունքի ողբերգական առանձնահատկությունն այն է, որ մահը, այսպես թե այնպես, անխուսափելի է․ նրա իշխանության պահպանման յուրաքանչյուր օրն ավելի է մոտեցնում պետության մահը, որը ոչ իրեն, ոչ էլ սեփական ճակատագրով մտահոգված պաշտոնյաներին, բնականաբար, չի հուզում«։

դիտվել է 552 անգամ
Լրահոս
Մենք ապացուցելու ենք, որ իսկական ֆաշիստը Ալիևն է․ Արամ Սարգսյան (video) Ջո Բայդենի պաշտոնավարման 99.66%-ը լրանալու շեմին նա և պետքարտուղար Բլինքենը վերջապես որոշեցին, որ եկել է ժամանակը Հայաստանի հետ «ստրատեգիական» համաձայնագիր ստորագրելու Ռուսաստանից բացի չկա մի երկիր, որը Հայաստանում ունի գոնե կես միլիարդ դոլարի ներդրում․ Մեսրոպ Առաքելյան Մահացել է Լալա Մնեյանը «Կարտոշկի սինդրոմը» Ինչ են նշանակում Էնթոնի Բլինքենի խոսքերը. Դավիթ Անանյան Ռուսաստանի Դաշնության դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ րևանի պետական միակ ծննդատունը փակվեց ԿԽՄԿ ներկայացուցիչները հունվար ամսին տեսակցել են Բաքվում պահվող գերիներին Panorama TV-ին հենց այդ պահին պետք է պահանջեր Աննայի ձերբակալությունը (video) Կյանքից անժամանակ հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը 4 ամիս է՝ դիակի փորձաքննությունը չի ավարտվում․ Այ քոսոթնե՛ր, ո՞ւմ դեմ եք հոխորտում, մտածում եք բոլորը ձեր նման «գյադաներ» են (video) 1999թ–ին Վազգենի գերեզմանը ուրացողներն են հիմա ուրախանում գերիների սարսափելի վիճակից (video) Հարկային բեռի ավելացումը բերելու է ստվերի աճի, դա անխուսափելի է, իսկ դրա դեմ պայքարը ձախողվելու է․ վերլուծաբան Ուշքի եկե՛ք, հայ ժողովո՛ւրդ, դուք չունեք ԱՄՆ և ԵՄ գնալու ճանապարհ (video) Փալոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը Ողբերգական դեպք, երևանյան բաձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է մաhացած կին Իշխանությունը շարունակում է պետական մակարդակում հակառուսականությունը. Բաբայան Նիկոլն ու Աննան խոսում են լափի գաղափարախոսության շուրջ (video) «Մայր Հայաստանը» դատապարտում է Հայաստանի «ուկրաինացումը» Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան Մինսկի խմբի լուծարումը հայաստանի պետականության դագաղի վերջին մեխն է․ Դավիթ Ջամալյան (video) ՀՀ-ԱՄՆ փաստաթղթով Փաշինյանն ու Միրզոյանը ևս մեկ քայլով պшտերազմը մոտեցրին մեր երկրի սահմաններին․ քաղաքագետ Ալիևն ու Փաշինյանը հերթական մահացու խաղն են խաղում ամերիկյան հովանու ներքո. Բենիամին Մաթևոսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունվարի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունվարի 13-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am