Դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի. հրապարակվել է հայտնի գիտնականների մասնագիտական եզրակացությունը

Մասնագիտական եզրակացություն` կազմված գիտնականների կողմից՝ «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի կողմից հրավիրված «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային քննարկումների արդյունքում

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրային մտահոգությունների կապակցությամբ

 

ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ն՝ առաջնորդվելով իր կանոնադրական նպատակներով, որի առանցքում է հայրենագիտական և կրթագիտական խնդիրների բացահայտումը և հանրայնացումը, ինչպես նաև սերունդներին՝ Հայկական Լեռնաշխարհի քաղաքակրթական նշանակության արժեքների փոխանցումը՝ արձագանքելով Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հանրության լայն շրջանակներում առաջացած մտահոգություններին, սույն թվականի նոյեմբերի 30-ին նախաձեռնել էր մասնագիտական քննարկում, կարծիքների փոխանակում։

Միջոցառման նպատակն էր` ստանալ գիտական անկողմնակալ կարծիք մասնագետների կողմից և խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացնել հանրությանը «Բնօրրան»-ի դիրքորոշումը մեր կազմակերպության համար առանցքային՝ անաչառության, անկողմնակալության և թափանցիկության սկզբունքներով։

Նախաձեռնության ուղերձում արտահայտված է նաև «Բնօրրան» ՀԿ-ի մեծ նպատակադրումը․

«Համախմբել բոլոր կարողությունները և նպաստել նոր սերունդը կրթող և հիմնարար արժեքներ ձևավորող դասագրքերի ստեղծմանը»։

Մեր հրավերին արձագանքել են հայ պատմագիտության, հնագիտության, հայոց պատմության տարբեր ժամանակաշրջաններն ընդգրկող նեղ ոլորտային մասնագետներ, ոլորտի ճանաչված գիտնականներ: Հանդիպմանը հրավիրված են եղել նաև գրքի հեղինակը և հրատարակիչ մարմին հանդիսացող կրթական հիմնադրամի ներկայացուցիչները, տնօրենը։

Տեղի ունեցավ համապարփակ, բազմակողմանի, անշեղ և խիստ բովանդակային մասնագիտական քննարկում, որի արդյունքում հանդիպմանը մասնակցող գիտնականների կողմից ձևակերպվեց միահամուռ տեսակետ, որն արձանագրվել ու հաստատվել է կոնսենսուսային՝ «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։

Եզրակացությունը համակողմանի է, լայնախոհ, առավել հագեցած նեղ մասնագիտական տեսակետներով և փաստարկումներով:

Քննարկումից հետո մի շարք հեղինակավոր գիտնականներ ցանկություն են հայտնել ծանոթանալ արձանագրված արդյունքներին՝ «Մասնագիտական եզրակացությանը» և դասագրքի վերաբերյալ տրամադրված կարծիքներին։ Արդյունքում, բազմաթիվ ճանաչված գիտնականներ, մասնագետներ ևս ցանկություն են հայտնել միանալ «Մասնագիտական եզրակացությանը» և այդ գործընթացն այժմ շարունակվում է։

Հանդիպման բոլոր աշխատանքային նյութերը հավաքագրված են ու կանոնակարգված և ապահովվում է նյութերի հանրային հասանելիությունը, սակայն և անկախ դրանից սիրով և արագ կտրամադրվեն ցպահանջ:

Հարկ է նշել, որ հրավիրված մասնագետների կողմից արտահայտված համակողմանիորեն փաստարկված կարծիքներին հակառակող այլ մասնագետների հակափաստարկող կարծիքներ չեն գտնվել, կամ մեզ այդպիսիք դեռևս հայտնի չեն։ Այս առումով կոչ ենք անում մեզ ուղղել հակափաստարկումներ, եթե այդպիսիք գոյություն ունեն:

Դասագիրքը շրջանառել կրթական ոլորտում շտկումներով (հավելումների տեսքով) համարում ենք անարդյունավետ, քանզի սովորողների կողմից թյուրըմբռնումները բացառելը հնարավոր չէ:

Հարցի կարևորությունը` մատաղ սերունդը դաստիարակելու և կրթելու ազգային, քաղաքացիական, պետականամետ և համամարդկային բնութագրով պարտավորեցնում է հրապարակել մեր համոզմունքն առ այն, որ․

կատարյալ դասագիրք ստեղծելու համար պետք չէ խնայել ոչ ջանք, ոչ եռանդ, ոչ միջոց,
արդարացված չէ դասագիրքը ստեղծել շտապողական և
երբեք ուշ չէ խտացնել ազգային, հանրային ուժը և մարդկության ձեռքբերումներն ու փորձը, մտավոր ու մասնագիտական կարողությունը հասնելու ամենակարևոր վեհ նպատակի,
քանի որ ու քանի դեռ մեզ հուզում է մեր երեխաների ու մեր բոլորիս ընդհանուր ապագան:

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Պատմական գիտությունների թեկնածու Սմբատ Հովհաննիսյանի՝

7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ

(Երևան, «Մասնակցային դպրոց» ԿՀ, 2023)

Դասագիրք պատրաստելն ու կրթական գործում դրա ներմուծումը ռազմավարական ու անվտանգային լուրջ մարտահրավեր է ցանկացած երկրի համար։ Դասագրքերը, հատկապես «պատմություն» առարկայի դասագրքերը, կարևոր այն միջոցներն են, որոնք որոշիչ դերակատարություն ունեն քաղաքացի կրթելու, քաղաքացիական գիտակցություն ձևավորելու, անձի ինքնությունն ու ինքնագիտակցությունն ամրապնդելու, ինչպես նաև սեփական երկրի, հայրենիքի, ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության հանդեպ հարգանք ու ակնածանք սերմանելու գործում։

2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։

Դասագրքի շուրջ հանրության շրջանում շարունակաբար բորբոքվող քննարկումները վկայություն են դասագրքերի բովանդակության և դրանց միջոցով սերունդ կրթելու կարևորության հանրային գիտակցման։ Այդպիսի քննարկումներն ու քննադատությունները, հատկապես ոչ մասնագիտական շրջանակների կողմից, երբեմն վերածվում է անառողջ կրքեր բորբոքելու ու ատելության լեզու կիրառելու անընդունելի դրսևորումների։

Սույն եզրակացությունը պատրաստած մասնագետական խումբը, մերժելով հակագիտական ցանկացած դրսևորում, ցանկանում է հիմնահարցը պահել գիտական քննարկումների տիրույթում, բացառել անձնավորված քննադատության կամ հովանավորչության ցանկացած փորձ։ Մենք կոչ ենք անում մանկավարժ ու պատմաբան գործընկերներին միանալ իրենց կարծիքներով և կառուցողական առաջարկութուններով։

 

ԳԻՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դասագրքերում ներկայացված պատմական իրադարձություններն ու ժամանակափուլերը պետք է ներկայացված լինեն հնարավորինս անխոցելի կերպով՝ կիրառելով գիտության վերջին նվաճումներն ու արդյունքները։ Քննարկվող դասագրքում առկա պատմական ժամանակափուլերի, թվականների անճշտությունները, վարկածային մտածողության վրա հիմնված դատողությունները, հույժ կարևոր տեսողական նյութերի կամայական ընտրությունը, ինչպես նաև մանկավարժական մոտեցումների՝ հոգեբանական, տարիքային առանձնահատկությունների խնդիրների անտեսումը, բովանդակային համալիր փորձաքննության բացակայությունը հանգեցնում է այն եզրակացությանը, որ դասագիրքն այս ձևով չի կարող լինել ընդունելի և կիրառելի կրթական գործում։ Սույն փաստաթղթին կցված մասնագիտական գրախոսականներից ակնհայտ է դառնում հետևյալը.

Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ․ դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստվի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։
Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։
Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեին սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։
Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։ Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։
Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։
Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար (ավելի մանրամասն, տես՝ Հավելված):
Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութը ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ, տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահակությունները, բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Դասագիրքը կազմելիս՝ չի իրականացվել կազմարարական պատշաճ աշխատանք, հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է՝ չհանդիսանալով լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։ Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի անճշտություններ։

Դասագրքում զետեղված լուսանկարների ու քարտեզների վատ գունաբաժանման արդյունքում նյութի մատուցումը խոտանված է, ինչն իր հերթին տեսողական խնդիրներ կարող է առաջացնել աշակերտների մոտ։

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մշակել հանրակրթական տարբեր առարկաների դասավանդման ընթացքում կիրառվող դասագրքերի նախապատրաստման նոր հայեցակարգ:
Բացառել որևէ առարկայի դասագրքի կազմումը անհատ հեղինակի կողմից:
Ներդնել ճկուն և շահեկան մեխանիզմներ մասնագիտական խմբագրակազմերի կողմից տպագրության պատրաստվող դասագրքերը փորձաքննություն անցնելու ու գրախոսելու համար։
Կրթական գործի մեջ դասագրքերը ներմուծելուց հետո՝ հետադարձ կապ ապահովել աշակերտների, մասնագիտական առարկաների ուսուցիչների ու ծնողների հետ:
Կիրառել դասագրքեր պատրաստելու միջազգային փորձը՝ հատկապես գրահրատարակչական ու դասագրքերի ձևավորման գործում։

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՐԱԳՐԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՆՎԱՆԱՑԱՆԿ՝

 

Աշոտ Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն
Աշոտ Փիլիպոսյան - հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԿԳՄՍ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանութան ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Արթուր Մելիքյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի դասախոս
Արման Մալոյան – պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի Եվրոպական համալսարանի և Ռազմականության կրթահամալիրի դասախոս
Արսեն Բոբոխյան - հնագետ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդգար Հովհաննիսյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան
Լեւոն Եպիսկոպոսյան - կ․գ․դ․, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ
Խաչատուր Ստեփանյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհաին պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
Հայկ Դեմոյան - պատմական գիտությունների դոկտոր
Միքայել Բադալյան - ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն
Ռուսլան Ցականյան - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող
Տիգրան Գևորգյան - ԵՊՀ Հայոց Պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու
Հայկ Ավետիսյան - ԵՊՀ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդիկ Գևորգյան - պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, պատմության ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող,
Էդիկ Մինասյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր
Հովհաննես Խորիկյան - պատմական գիտությունների դոկտոր, «Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ
Սամվել Պողոսյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ․ Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
Գոռ Մարգարյան- պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար
Ալեքսան Յակոբեան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ:

yerkir.am

դիտվել է 278 անգամ
Լրահոս
ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ մոտ է Իսրայելի հետ համաձայնության գալուն Բաշար Ասադը հրաժարվեց լսել մեր խորհուրդները. Իրանի ԱԳՆ Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Բրատիսլավայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Նիդեռլանդները կոչ է արել դադարեցնել սահմանների բացումը Գերմանիայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Իրանի խորհրդարանին է ներկայացվել նոր ազգային արժույթի անցնելու մասին օրենքի նախագիծը Իսրայելական բանակը հայտարարել է «արևելքից» ժամանող անօդաչու թռչող սարքը որսալու մասին Գերմանիայի իշխանությունները նախազգուշացվել էին Մագդեբուրգի ողբերգության հեղինակի ծայրահեղական հայացքների մասին ՀԴԲ-ն ձերբակալել է 18-ամյա եգիպտացի ուսանողին, ով Իսրայելի հյուպատոսության վրա հարձակում էր ծրագրում Երևանում թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել անչափահասներին Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են Վերին Լարսում հարյուրավոր բեռնատարներ են սպասում հերթում Օրբանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ռուսաստանում հայտարարել են, որ ՌԴ նոր դեսպանի՝ Վաշինգտոն ժամանումը կախված է ԱՄՆ-ից Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն ընդգրկվել է Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերի ցանկում «Փաշինյանը հայտարարում է, որ հայության ճակատագիրն իրեն չի հետաքրքրում». «ՀայաՔվե» Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները. Կոբախիձե Մագդեբուրգում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն 15 երեխա թունավորվել է քլորից լողավազանում Ես չեմ կարող աշխատել ՀՖՖ-ի անինքնասեր ղեկավարության հետ. Արթուր Սողոմոնյան Նիկոլը անձնական շահագրգռվածություն ունի. ՄԽ լուծարումը պատմության գիրկը կուղարկի կարգավորմանը վերաբերող ողջ փաստաթղթային փաթեթը՝ «Սերժի ժառանգությունը». Աշոտյան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. պատրաստվում են բողոքարկել Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը բանավոր ճանաչել է Պաղեստինն ու Կոսովոն. Իշխանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Դեկտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am