Հայոց պատմության դասագիրքը կազմելիս 7 սխալ է թույլ տրվել. մասնագետները դիմել են ԿԳՄՍՆ–ին

Մասնագետներն ուսումնասիրել են «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը և ձևակերպել միահամուռ տեսակետ, որը հաստատվել է «Մասնագիտական եզրակացություն» փաստաթղթով։ Տեղեկությունը հայտնում է «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ–ն։

«Քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում»,– ասված է հայտարարությունում։

Դասագիրքն ուսումնասիրած մասնագետները 7 սխալ են առանձնացրել.

1. Դասագրքի ստեղծման ընթացքում թույլ են տրվել ոչ ճիշտ հայեցակարգային ու համակարգային մոտեցումներ․ դասագիրքը, հատկապես պատմության առարկայի դասագիրքը, չի կարող գրվել մեկ անձի կողմից, այն պետք է պատրաստվի պատմական տարբեր ժամանակաշրջանների մասնագետների խումբը։

2. Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա։

3. Դասագրքի տեքստը չի անցել համապատասխան փորձագիտական ու մասնագիտական գրախոսության փուլերով, որի արդյունքում կբացառվեր սպրդած սխալների ու անճշտությունների զգալի մասը։

4. Դասագրքի տեքստում հանդիպում ենք անտեղի նեղ մասնագիտական ու ակադեմիական եզրույթների, որոնք զգալիորեն բարդացնում են աշակերտների մոտ նյութի մատուցումն ու ընկալումը՝ լրացուցիչ խնդիրներ ստեղծելով նաև ուսուցիչների համար։ Ակնհայտ է, որ հաշվի չեն առնվել աշակերտների կրթական ու տարիքային առանձնահատկությունները։

5. Դասագրքում մատուցվող կարևոր պատմական իրադարձությունների հանդեպ տեսանելի է ընդգծված մակերեսային մոտեցում, այնինչ առկա են նաև դրվագներ, որոնցում կան անհարկի մանրամասներ։

6. Դասագիրքը, որը կոչված պետք է լիներ պատշաճ կերպով ուսուցանել հայ ժողովրդի ծագումնաբանության, նրա կերտած պետականության, մշակութային ու հոգևոր ժառանգության հարուստ անցյալը, չի պատրաստվել հավուր պատշաճի, հենց այս կարևոր բովանդակային պահանջները բավարարելու համար:

7. Դասագիրք ներմուծված պատկերագրական նյութն ընտրվել է առանց որևէ հայեցակարգի և ակնհայտորեն կրել է կամայական բնույթ, տեքստում առկա QR կոդերը ճիշտ չեն մտածված, հաշվի առնված չեն աշակերտների տարիքային առանձնահատկությունները, բացակայում են դիդակտիկ նյութերի բացատրագրերը, բազմաթիվ ու ակնհայտ անճշտություններ կան քարտեզագրական նյութի մեջ։

Մասնագետները նաև տեխնիկական թերություններ են գտել` դասագիրքը կազմելիս չի իրականացվել կազմարարական պատշաճ աշխատանք, հրատարակության տառատեսակն ու լուսանկար-տեքստ համադրությունն անհամաչափ է՝ ի վնաս տեսողական նյութի, որն ուղղակի կորչում է՝ չհանդիսանալով լրացուցիչ տեղեկություն հաղորդող միջոց։ Որոշ հատվածներում տողերի խտացման հետևանքով բառերը ամբողջ տողում միմյանց կպած են։ Դասագրքում առկա են ոճաբանական ու սրբագրական բնույթի անճշտություններ։

Եզրակացությունը պատրաստած մասնագիտական խումբը, մերժելով հակագիտական ցանկացած դրսևորում, ցանկանում է հիմնահարցը պահել գիտական քննարկումների տիրույթում, բացառել անձնավորված քննադատության կամ հովանավորչության ցանկացած փորձ։ Նրանք մանկավարժ ու պատմաբան գործընկերներին կոչ են անում միանալ իրենց կարծիքներով և կառուցողական առաջարկություններով։

Եզրակացությունը ստորագրել են 19 մասնագետներ, որոնց մեծ մասը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ են։

 

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am