Ադրբեջանի հետ առանց միջնորդների հանդիպումը շատ մեծ վտանգներ է պարունակում. ադրբեջանագետ

Ադրբեջանի հետ առանց միջնորդների հանդիպումը շատ մեծ վտանգներ է պարունակում եւ ադրբեջանական կողմը այդ հարթակը հետագայում կարող է օգտագործել պատերազմական գործողությունները արդարացնելու տեսակետից՝ մասնավորաբար նշելով, որ հայկական կողմը խոստացել է զիջումների գնալ, սակայն հրաժարվել է դրանք կատարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլին:

«Չկա որեւէ երաշխիք, որ եթե Ադրբեջանն ու Հայաստանը ինչ-որ պայմանավորվածություն ձեռք բերեն սահմանների հարցում, կամ ինչ-որ մի հարցում, հաջորդ օրը ադրբեջանական կողմը չի ասի,որ հայկական կողմը խախտում է իր պարտավորութունները եւ չի կատարում: Հիշենք, որ նախորդ բանակցություններում, չնայած որ միջնորդներ կային՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ եւ այլն, Ադրբեջանը իր պայմանավորվածությունները չի կատարել եւ այս անգամ նույնպես հնարավորություն է ընդձեռնվում Ադրբեջանին մեղքը բարդել Հայաստանի վրա: Ի նկատի ունեմ, որ միշտ պետք է լինի երաշխավորող կողմ, կամ արտաքին ազդող գործոն, որը միշտ ուշադրության կենտրոնում կպահի ստանձնած պարտավորությունը եւ հնարավորինս կզսպի Ադրբեջանին մանիպուլիացիաներ եւ կեղծիքներ կատարելուց: Ստախոս կողմի հետ՝ ադրբեջանական կողմի հետ երբեք չկան երաշխիքներ որ դու կարող ես տետատետ բանակցես եւ ունենաս ռեալ հաջողություններ, կամ թեկուզ փոխզիջման գալ»,- ասել է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականությանը՝ ադրբեջանագետը նշում է, որ հակառակորդը հասկացել է, որ Հայաստանում իշխանությունը ոչ միայն կապիտուլացված է, այլեւ վախկոտ է եւ այս համատեքստում փորձելու են առավելագույնը ստանալ հենց պատերազմով:

«Այսօր Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, որովհետեւ հասկանում է, որ եթե հիմա ստանա այն, ինչ ցանկանում է, ապա հետագայում չի կարող իր ցանկությունների զամբյուղը մեծացնել: Հետեւաբար, սրանց հետ բանակցելով այնպիսի ռազմաքաղաքական վիճակ կստեղծվի, որը նրանց հնարավորություն կտա ռազմական գործողություններով ավելի մեծ պահանջներ ներկայացնել: Հիմա էլ նրանք խոսում են ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու մասին, եւ այլ պահանջների մասին, որը հետագայում մեզ համար կոլապսային իրավիճակ կստեղծի»,- ասաց նա:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am