Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա են արել, որի ընթացքում օգտագործել են նաև Ալիևի ծաղրանկարները. իրանագետ
Իրանի Թավրիզ քաղաքում էրդողանական վարչախմբի հյուպատոսության դիմաց տեղի է ունեցել բողոքի գործողություն, որի ընթացքում ատրպատականյան թյուրքերենով հնչել են հակաէրդողանական կոչեր և պահանջ դադարեցնել պաշտոնական Թել-Ավիվին նավթի մատակարարումը։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ հավելելով.
Ուշագրավ է, որ գործողության մասնակից ատրպատականցիները բողոքի գործողության ընթացքում օգտագործել են նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի ծաղրանկարներ։
Սա այն դեպքում, երբ նույն բարբարոսկան վարչախմբի նաև պաշտոնական քարոզչամեքենան հաճախ բարբարջում է այն մասին, թե Իրանի թյուրքախոս ատրպատականցիները, իբր, բազմամիլիոնանոց «ադրբեջանական սփյուռք» են՝ պատրաստ ոտքի կանգնելու Բաքվի բռնապետի հրահանգով։
