Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. Կառավարությունը ձախողել է. 168.am

Նիկոլ Փաշինյանն առիթը բաց չի թողնում խոսելու բյուջեի եկամուտների հսկայական աճերի մասին։ Միլիարդավոր դոլարների ավելացումից է խոսում։

Թվում է, թե նման աճերից հետո, Հայաստանում աղքատությունն էապես պիտի կրճատված լիներ։ Բայց արի ու տես, որ 2022թ. տվյալներով, 833 հազար մարդ Հայաստանում շարունակել է աղքատ լինել։

Ծայրահեղ աղքատներն էլ 40 հազարից ավելին են, չնայած խոստացել էին ընդհանրապես վերացնել։

Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ մարդկանց կյանքը բարելավելու խոստումներով։ Բայց ինչպես պաշտոնական տվյալներն են փաստում, նրա իշխանության տարիներին սոցիալական իրավիճակը Հայաստանում գրեթե չի փոխվել, հարյուր-հազարավոր մարդիկ շարունակում են ապրել աղքատության մեջ։

Պաշտոնական վիճակագրության հրապարակած վերջին տվյալներով, 2022թ. Հայաստանում աղքատ է եղել բնակչության 24,8 տոկոսը։

2018թ. աղքատ էր 23,5 տոկոսը։

Եթե տոկոսները վերածենք չոր թվերի՝ կստացվի, որ 2018թ. Հայաստանում աղքատ էր՝ 792 հազար, 2022թ. աղքատ է եղել՝ 833 հազար մարդ։

Ճիշտ է, 2019թ. աղքատության գնահատման չափանիշները փոխել են, բայց այնպես չէ, որ դրանից հետո աղքատության պատկերը մեր երկրում շատ է փոխվել։

Չորս տարվա ընթացքում՝ սկսած 2019թ. մինչև 2022թ., Հայաստանում աղքատությունը կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով։ Միջինը՝ տարեկան ընդամենը 0,4 տոկոսային կետով։

Որպեսզի հնարավոր լինի ավելի լավ պատկերացնել, թե ինչ արդյունքների են հասել Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունն աղքատության կրճատման կամ բնակչության սոցիալական վիճակի բարելավման առումով, նշենք, որ 2017թ., նախորդ տարվա համեմատ, աղքատությունը մեր երկրում կրճատվել էր 3,7 տոկոսային կետով. այն էլ՝ մեկ տարվա ընթացքում։

Այնինչ՝ վերջին չորս տարիներին միասին կրճատվել է ընդամենը 1,6 տոկոսային կետով. 2,1 տոկոսային կետով ավելի քիչ, քան միայն 2017թ.։

Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը որքա՞ն ժամանակ պետք կլինի Հայաստանում աղքատությունը վերացնելու համար։

Չորս տարվա ընթացքում աղքատության մակարդակը չնչին փոփոխություն է կրել, չնայած բյուջեի եկամուտներն այդ ընթացքում միլիարդավոր դոլարներով ավելացել են։ Հարց է ծագում՝ ո՞ւր են գնացել այդ գումարները, եթե դրանից հասարակության սոցիալական վիճակը գրեթե չի լավացել՝ 833 հազար մարդ շարունակել է ապրել աղքատության մեջ։

Նիկոլ Փաշինյանին երբ լսում ես, աշխատավարձերը համատարած աճել են, երբեմն կրկնապատկել ու եռապատկել են, թոշակներն ու նպաստներն են բարձրացրել, սոցիալական ծախսերն են ավելացրել։ Բայց պարզվում է, դրանից մարդկանց կյանքը գրեթե չի բարելավվել։ Իհարկե, ոչ բոլորինը։

Ի տարբերություն շատերի, իշխանությունների կյանքն այս ընթացքում էապես փոխվել է։ Շատերը բնակարանների ու թանկարժեք մեքենաների տեր են դարձել, իրենց կարող են ճոխություններ թույլ տալ՝ արտասահմաններում հանգստանալ, օգտվել բարձրարժեք հյուրանոցների ու հանգստյան տների ծառայություններից, հաճախել թանկարժեք ռեստորաններ ու գնումներ կատարել բրենդային խանութներից։ Այն դեպքում, երբ մինչև իշխանության գալը սուրճի փող չունեին, ապառիկով հազիվ էին կարողանում հեռուստացույց ու փոշեկուլ գնել։

Այս մարդկանց կյանքն իշխանափոխությունից հետո իսկապես բարելավվել է, այն էլ՝ անգամներով։ Պետական բյուջեի ու ոչ միայն պետական բյուջեի հաշվին, անգամներով ավելացրել են իրենց եկամուտները։

Փոխարենը՝ հարյուր-հազարավոր հասարակ քաղաքացիներ շարունակել են ապրել աղքատության մեջ։ Նրանց եկամուտներն այնքան չեն ավելացել, որպեսզի կարողանային հաղթահարել աղքատությունը։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում Հայաստանը գտնվել է բարձր գնաճային միջավայրում։ Գներն անհամեմատ ավելի արագ են աճել, քան շատերի եկամուտները։

Չորս տարում կամ 2019-2022թթ. պաշտոնապես միջին գնաճը Հայաստանում կազմել է 18,4 տոկոս։ Սննդամթերքի գներն այդ ընթացքում բարձրացել են ավելի քան 27 տոկոսով։ Դեռ չենք ասում, որ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքների թանկացումը երբեմն նույնիսկ տասնյակ տոկոսներով չի սահմանափակվում, հաշվվում է անգամներով։

Այդ նույն ժամանակ աղքատության միջին գծում գտնվող քաղաքացիների եկամուտներն ավելացել են ընդամենը 8,8 հազար դրամով կամ 20 տոկոսով։

Առաջին հայացքից եկամուտների աճը մի փոքր ավելի բարձր է, քան միջին գնաճինը։ Բայց բոլորն էլ գիտեն, թե ինչ է նշանակում միջին գնաճը։ Մարդիկ գնաճի ազդեցությունը զգում են ոչ թե միջին գնաճով, այլ հատկապես սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումների տեսքով։

Միայն սննդամթերքի գնաճը չորս տարում գերազանցել է 27 տոկոսը. 7 տոկոսային կետով ավելի բարձր է եղել, քան աղքատության մեջ գտնվող քաղաքացիների եկամուտների աճը։

Վերջին տվյալներով, Հայաստանում 40 հազար քաղաքացի գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ։

Ծայրահեղ աղատությունը չորս տարում նվազել է ընդամենը 0,2 տոկոսային կետով։ 2019թ. բնակչության 1,4 տոկոսն էր ծայրահեղ աղքատ, 2022թ.՝ 1,2 տոկոսը։

Այս ցուցանիշները վկայում են, որ աղքատության առումով մեր երկրում չափազանց տխուր իրավիճակ է։ Բայց անգամ դա լիարժեք չի բնութագրում աղքատության ամբողջ պատկերը։

Աղքատության մակարդակը մեր երկրում, ըստ աղքատության վերին գծի, հասնում է 41,3 տոկոսի։

Այսպես են իշխանություններն աղքատությունը կրճատում, չասենք՝ վերացնում։

Հասարակության մի հսկայական հատված շարունակում է աղքատ լինել՝ նույնիսկ արձանագրվող բարձր տնտեսական աճի պայմաններում։ Բնակչության յուրաքանչյուր չորսից մեկն աղքատ է։ Գրեթե կեսն ունի աղքատության վերին գծից ցածր եկամուտներ։

Մինչդեռ, իշխանություններն ու նրանց մերձավորները վայելում են իշխանական բարիքները։ Հազիվ մի քանի հազար դրամով թոշակ ու նպաստ են բարձրացնում, հարյուր-հազարներով իրենց աշխատավարձն են ավելացնում, ճոխ հավելավճարներ ու պարգևավճարներ ստանում։ Աղքատությունը երկրում վխտում է, իսկ իշխանությունները կարող են իրենց թույլ տալ 6 մլն դոլար վճարել՝ ինչ-որ հայտնի կամ անհայտ երգչի համերգի համար։ Միլիարդավոր դրամներ են ծախսում ծառայողական թանկարժեք մեքենաներ գնելու, իրենց աշխատասենյակները նորոգելու, կահ-կարասին տարին մեկ թարմացնելու, անիմաստ արտասահմանյան գործուղումների մեկնելու, պաշտոնական ընդունելություններ, ամանորյա խնջույքներ կազմակերպելու, փողոցները զարդարելու համար, երբ երկրում 833 հազար աղքատ, ավելի քան 40 հազար էլ ծայրահեղ աղքատ մարդ կա։

Սա է իշխանության բերած արդարությունը, երբ իրենք հարստանում են, իսկ հարյուր-հազարավոր մարդիկ հազիվ կարողանում են գոյություն պահպանել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

168.am

դիտվել է 436 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am