Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի, Նման դիտարկմամբ է հանդես եկել ադրբեջանագետ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևի Հայաստանի հետ սահմանամերձ զորամասեր կատարած այցին։
Ինչպես արդեն նշել ենք՝ Վելիեւը և նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներ այցելել են Հայաստանին սահմանակից Կեդաբեկի, Դաշքեսանի և Քարվաճառի ուղղություններով տեղակայված զորամասեր: Այդ երկրի ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված ուղղություններով տեղակայված ստորաբաժանումներում հանդիպելով զինծառայողների հետ՝ Գլխավոր շտաբի պետը անձնակազմին է հասցրել Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, տվել կոնկրետ ցուցումներ դրանց կատարման վերաբերյալ», այդ մասին գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը գործողությունների գնալու ծրագիր ունի, իսկ դա կանխել կարելի է միայն պետականամետ իշխանության ձևավորմամբ ու պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարելով»,- նշել է Տ.Հայրապետյանը։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 25-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը