Բացահայտվել է կաշառքի դիմաց վարորդական վկայականների իրացման հանցավոր շղթա. 7 անձի մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է վարորդական կեղծ վկայական պատրաստելու, կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 7 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։


ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերով, ապա ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհին, ծանոթից տեղեկանալով, որ վերջինիս մտերմուհին ունի կապեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց շրջանում, ստանձնել է վերջիններիս միջոցով, համապատասխան գումարի դիմաց, այլ անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու հանձնառություն։

Մասնավորապես, 2021թ. հունիսին Երևան քաղաքի 39-ամյա բնակչուհուն է դիմել վերջինիս ծանոթը՝ գումարի դիմաց, օրենքով սահմանված քննությունները պատշաճ չհանձնելու պայմաններում, վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացում իրեն օգնելու համար: 39-ամյա կինը համաձայնել է որպես միջնորդ հանդես գալ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց իրենց լիազորությունների շրջանակներում ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար խոշոր չափերով՝ 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու գործընթացում` այդ հարցում ներգրավելով իր՝ վերոհիշյալ ծանոթին, իսկ վերջինս էլ իր հերթին դիմել է իր մտերմուհուն:

Արդյունքում, 300.000 ՀՀ դրամ կաշառքի գումարը տրամադրվել է վերջինիս, ով օժանդակել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Աշտարակի ՀՔԲ պաշտոնատար անձանց տվյալ անձի կողմից վարորդական իրավունքի վկայական ստանալն ապահովելու համար խոշոր չափերով կաշառք ստանալ։

Նման խնդրով նույն ընթացքում Երևան քաղաքի հիշյալ բնակչուհուն է դիմել նաև Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի մի բնակիչ՝ նպատակ ունենալով ավելի բարձր վարձատրվող աշխատանքի տեղափոխման համար պահանջվող վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական ձեռք բերել։ Արդյունքում, միջնորդավորման նույն սխեմայով, մտերմուհին օժանդակել է ՀՀ ոստիկանության նույն ստորաբաժանման պաշտոնատար անձանց 150.000 ՀՀ դրամ կաշառքի գումարով կաշառք տվողի օգտին կատարել նույնպիսի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկու դեպքում էլ, սակայն, հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ակնալիճի բնակիչը, սակայն, չկարողանալով կաշառքի դիմաց ձեռք բերել վարորդական իրավունքի «DE» կարգի վկայական, 2021թ. օգոստոսին կրկին դիմել է Երևանի բնակչուհուն՝ խնդրելով ձեռք բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայական: Վերջինս, ստանալով 80.000 ՀՀ դրամ, դիմել է իր ծանոթին, ով, նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, համակարգչային տեխնիկայի և գունավոր տպիչ սարքի միջոցով, կեղծել և Երևանի բնակչուհու միջոցով Ակնալիճի բնակչին է իրացրել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ վարորդական վկայականը, ով այն օգտագործել է՝ այլ աշխատանքի նշանակվելու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի բնակչուհուն մեղադրանք է ներկայացվել՝ կաշառք տալուն, փաստաթղթերի կեղծմանն օժանդակելու համար, Ակնալիճ գյուղի բնակչին՝ փաստաթղթեր կեղծելու և կաշառք տալու համար, երկու անձի՝ փաստաթղթեր կեղծելու համար, մեկ անձի կաշառք տալու, մեկին՝ 2 դրվագ կաշառք տալուն օժանդակելու, ևս մեկ անձի՝ կաշառքի միջնոդրության համար։

Վերոհիշյալ անձանց մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով նախաքննություն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակցի (աշխատակիցների) մասով նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am