Քեֆ ենք անում, քեֆ ենք անում. Իշխանությունն ամանորին է պատրաստվում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երևանի քաղաքապետարանը ևս 3 վարչական շրջանների ամանորյա կորպորատիվների հարցերն է լուծել։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ամանորյա կորպորատիվի համար համայնքային բյուջեից հատկացվել է 1 մլն 944 հազար դրամ։ Նորք- Մարաշի թաղապատերանի ամանորյա քեֆին ներկա կլինի 120 մարդ․ սեղանին կլինեն տոնական մոմեր, ձիթապտղի տեսականի՝ սև և կանաչ, քամած մածուն, լոլիկ, վարունգ, խառը կանաչի, խառը թթու, պանրի տեսականի՝ լոռի, հոլանդական, ռոկֆոր, մսեղենի տեսականի՝ ֆիլե, բաստուրմա, սուջուխ, երշիկ, աղցանների տեսականի՝ մայրաքաղաքային, կեսար, հունական, տաք ուտեստներ՝ խորոված խոզ և կարտոֆիլ, տապակած հավի ճուտ և կարտոֆիլի ֆրի, տապակած ձուկ, հաց՝ տարբեր տեսակի, լավաշ, ալկոհոլային ըմպելիքներ՝ օղի բարձրորակ, կոնյակ` առնվազն 5 տարի հնեցմամբ, գինի՝ կարմիր կիսաքաղցր, շամպայն՝ կիսաչոր, ոչ ալկոհոլային ըմպելիքներ, բնական հյութեր, հանքային ջրեր, մրգի տեսականի՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ, սուրճ՝ լուծվող և սև, թեյ: Միջոցառման համերգային մասի ապահովման համար ներկա կլինի 1 հաղորդավար, երգիչներ` 5 հոգի՝ իրենց համապատասխան երաժշտական գործիքներով և սարքավորումներով: Ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը՝ էստեղ մի հատ ցըմփ։

Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ամանորյա քեֆի համար 1 մլն 500 հազար դրամ է սահմանվել, քեֆին ներկա կլինեն կրկին 120 աշխատակիցներ, որոնցից 5-ը բացի ուտուշ- խմուշից նաև կպարգևատրվի ժամացույցներով, 15-ը՝ պատվոգրերով։ Արաբկիրիցիների սեղանն էլ բացարձակ չի զիջելու մարաշցիների ամանորյա սեղանին․ 5 տեսակի նախուտեստ՝ կանապե, տարտալետկա, մինի սենդվիչներ, բուրգերներ, փոքր ռուլետներ, 2 տեսակի աղցան՝ բանջարեղենային և մսային, 3 տեսակի քաղցրավենիք՝ թխվածքաբլիթ, կարկանդակ, ֆուրշետային խմորեղեններ ։ Բարձրակարգ կոնյակ՝ առնվազն 10 տարի հնեցմամբ, շամպայն՝ կիսաչոր, կարմիր, կիսաքաղցր գինիներ, բնական հյութեր: Մրգային ձևավորում՝ բանան, նարինջ, մանդարին, խնձոր, կիվի, տանձ և այլն, ընդեղեն՝ պնդուկ, պիստակ, գետնանուշ, ընկույզ և այլն, շոկոլադե կոնֆետների տեսականի։ Ջուր, թեյ և սուրճ նախատեսված 120 հոգու համար։ Երգուպար արաբկիրցիների համար կարծես թե նախատեսված չէ։ Միջոցառումը կազմակերպելու է պատմաբան Վահրամ Թոքմաջյանը։

Անհամեմատ ավելի ճոխ է լինելու Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի ամանորը, որի համար համայնքային բյուջեից հատկացվել է 2 մլն 786 հազար դրամ, քեֆը նախատեսված է լինելու 300 հոգու համար։ Սեղանին կլինի հետևյալ ճաշացանը․ լոլիկ,վարունգ, պղպեղ, խորոված՝ թարմ խոզի մսից, տապակած ճուտ, կարտոֆիլ ֆրիով, կիտրոն, ձիթապտուղ՝ սև, կանաչ, թթվի տեսականի, աղցաններ՝ մայրաքաղաքային, հավի կրծքամսից սնկով ժուլիեն, քամած մածուն, մսի տեսականի, պանրի տեսականի, հաց լավաշ, կանաչի, որակյալ օղի, կիսաքաղցր գինի, կոնյակ, քաղցրահամ հյութ, հանքային ջուր, բնական հյութ, մրգի տեսականի, խմորեղեն տեսականի, արևելյան սուրճ և թեյ: Ապահովել նույն ռեստորանի երաժիշտների կենդանի կատարումները և հանդիսավար ամբողջ երեկոյի ընթացքում: Այսինքն՝ լինելու է նաև թամադա, իսկ պարում են զեյթունցիները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 02․ 12․ 23 թ համարում։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am