«Գալուստի Ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով 8 մասնակիցի մեղադրանք է ներկայացվել

Ավարտվել է 2023թ․ հոկտեմբերի 20–ին Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 8 անձի վերաբերյալ։


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու կողմից, նախապես վարձակալված էքսկավատորով և ինքնաթափ բեռնատարով Քասախի կիրճում՝ իրենց ընտանիքին պատկանող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտուն հարակից տարածքում հողաշինական աշխատանքների կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի կապակցությամբ և հաջորդիվ սպասվող հավանական վեճի մասին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նշված տարածք են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի մի շարք ծառայողներ:

Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու հետ ոստիկանների կողմից պարզաբանումներ կատարելու ընթացքում, բազմաթիվ անձինք իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, հիշյալ հոր և որդու մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով հավաքագրել են շուրջ 50 մտերիմներ ու կողմնակիցներ, որից հետո նրանցից մի մասի ձեռքերին քարերով, ջրով լցված շշերով, ոմանց մոտ դանակներով ու տարբեր տեսակի այլ առարկաներով, մեկնել են «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածք։


Հիշյալ 50 անձինք, վնաս պատճառելու նպատակով տեղում տարբեր չափերի քարեր վերցնելով, հայհոյելով մոտեցել են 64–ամյա տղամարդուն և նրանց մոտ գտնվող ոստիկանության ծառայողներին։ Նրանք շշեր և քարեր են նետել հոր և որդու, ոստիկանների և շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ոտքով հարվածել են արգելափակոցին, վնասել են շինարարական տեխնիկայի ապակիները, հարվածելով ու քաշքշելով պոկել են արգելափակոցը, նրանցից մեկը, նստելով ոստիկանության ծառայողների ավտոմեքենան, առաջ ընթանալով՝ հարվածել է նրանցից մեկին։ Հիշյալ գործողությունների հետևանքով 64–ամյա տղամարդը և ոստիկանության որոշ ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։

Այդ ընթացքում 64–ամյա տղամարդու որդին, տարածքում կայանված իր ավտոմեքենայից վերցրել ու լիցքավորել է իր անվամբ հաշվառված 7,62 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենը և հանդարտեցնելու համար մեկ անգամ օդ է կրակել։

Տեսնելով, որ խուլիգանության մասնակիցները չեն դադարեցնում իր հորը ծեծի ենթարկելը և իրենց ուղղությամբ քարեր նետելը, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել հորը ծեծի ենթարկողների ոտքերի ուղղությամբ, որի արդյունքում ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել 2 անձ։ Դրանից հետո խուլիգանության մասնակիցները դադարեցրել են իրենց գործողությունները և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա խուլիգանության 8 մասնակիցների մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4–ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթի նյութերը դատարան ուղարկելու համար։

Խուլիգանության մյուս մասնակիցների, ինչպես նաև 64–ամյա տղամարդու որդու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 382 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am