Համալսարանը չավարտած Փաշինյանը՝ գիտության զարգացման խորհրդի նախագահ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի(ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու համար։

Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով։

Խորհուրդի անդամներն են (ընդհանուր 28 անդամ)․

ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ),

ՀՀ փոխվարչապետ,

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ՝ Հակոբ Արշակյան,

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (խորհրդի քարտուղար),

ՀՀ էկոնոմիկայի նախարար,

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ,

ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն
կրթության և գիտության կոմիտեի նախագահ,

ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ,

Ե․ Զորյան - Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Սինոփսիս» կորպորացիայի գլխավոր տեխնոլոգ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, Էլեկտրական և էլեկտրոնային ինժեներների ինստիտուտի (IEEE) անդամ, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) խորհրդի անդամ,

Գ․ Իսրայելյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, աստղաֆիզիկոս, Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի գիտնական, Սթարմուս (Starmus)
փառատոնի հիմնադիր,

Հ. Սաֆոյան - «ՍԱԴԱ սիստեմս» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ,

Ա. Եսայան - «Քագնիզ» ՍՊԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն, խորհրդի անդամ, «Ինթելինեյր» ընկերության համահիմնադիր և խորհրդի անդամ,

Ա. Հովհաննիսյան - Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի տնօրենների խորհրդի անդամ, «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրեն,

Կ. Գյուլբուդաղյան - «Սթրաթեջիք վելյու վենչուրս» ընկերության հիմնադիր, Բերկլիի համալսարանի Սքայդեք աքսելերատորի
խորհրդական դեսպան, «Բիգքընթրոլս» ընկերության խորհրդի անդամ,

Ա. Փաթափության - Կենսաբանական գիտությունների դոկտոր՝ մոլեկուլային կենսաբան, Նոբելյան մրցանակակիր, Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի անդամ, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ,

Ս. Սիմոնյան - «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր, «Էփիջի Լէբս ԷյԷմ» ընկերության հիմնադիր, «Ինեթ Թեքնոլոջիս» ընկերության համահիմնադիր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ,

Մ. Փափազյան - Սան Հոզե համալսարանի նախկին ռեկտոր, Նյու Հևենի Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի նախկին ռեկտոր,

Ֆ. Ահարոնյան - Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Աստղամասնիկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոնի (CAPPA) տնօրեն, Դուբլինի առաջատար հետազոտությունների ինստիտուտում (DIAS) դասախոս, Չինաստանի նախագահի գիտական դրամաշնորհային
դափնեկիր,

Ս. Մինասյան - Քիմիական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն,

Ա. Պապոյան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,

Եվրոպական օպտիկական ընկերության անդամ, Ֆրանսիայի «Ալֆրեդ Կաստլեր» ազգային ֆոնդի անդամ,

Ա. Ափրահամյան - Միջուկային ֆիզիկոս, Նոթր Դամի համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի պրոֆեսոր, Երևանի Ա․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հիմնադրամի նախկին տնօրեն, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ,

Գարօ Հ Արմեն - Ամերիկահայ գիտնական, գործարար և բարերար, ֆիզիկական քիմիայի դոկտոր,

«Ագենուս» կենսատեխնոլոգիական ընկերության նախագահ և գլխավոր
գործադիր տնօրեն, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր,

Վ. Ալեքսանյան - Ինժեներական ասոցիացիայի տնօրեն, «Պրոջեքթ ինթեգրեյշըն» ընկերության գործադիր տնօրեն,

Ա. Բալդրյան - Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ,

Ա. Բաղդասարյան - Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի անդամ, «Դատաարտ Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն»,- գրել է Արշակյանը։

դիտվել է 641 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am