Ի՞նչ է փնտրում Արմեն Գրիգորյանը Միացյալ Նահանգներում․ 168.am

168․am-ը գրում է․ Մինչ Բաքուն շարունակում է մերժել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների վաշինգտոնյան հարթակը՝ ՀՀ իշխանությունները Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության հետ դեմոնստրատիվ շփումներն ավելի ու ավելի են ակտիվացնում։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար և իշխանությունների ամենավառ արևմտամետ գործիչ Արմեն Գրիգորյանը պատրաստվում է իր հերթական ամերիկյան այցին։

ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում նա նախատեսում է քննարկել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգը: Հիշեցնենք, որ նա հուլիսին ևս այցելել էր ԱՄՆ։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ և ամերիկա-ադրբեջանական հարաբերություններում խնդիրների ի հայտ գալուն զուգահեռ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել էր Ալիևին ու Փաշինյանին, իսկ երեկ Սկոպյեում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Ի դեպ, Սկոպյեում էր նաև Ջեյհուն Բայրամովը, ում հետ հանդիպում Միրզոյանը չունեցավ։

168․am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ դեպի ԱՄՆ, Ֆրանսիա և այլ արևմտյան պետություններ այցերն աննպատակ ու պատահական չեն։ Ավելին՝ ՀՀ իշխանությունների կողմից ունեն հստակ ուրվագծված թիրախներ ու նպատակներ։ Ըստ նրա, այն ժամանակ, երբ ՀՀ իշխանություններն ակտիվ մերժում են ՀԱՊԿ-ը՝ թեկուզև չլքելով այն, փորձում են այդ քայլի դիմաց Արևմուտքից ինչ-որ բան ստանալ։

Վերլուծաբանը հիշեցրեց նաև, որ վերջերս ԱԽ քարտուղար Գրիգորյանը մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Պարզ է, որ ՀՀ իշխանությունների և ԱԽ քարտուղարի ակտիվությունն ամերիկյան ուղղությամբ խնդիր է ԻԻՀ-ի համար, որի վերաբերյալ կարծիք ԻԻՀ իշխանությունները հայտնում են թե հրապարակային, թե, ամենայն հավանականությամբ, փակ բանակցությունների ընթացքում։

Պատահական չէ, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում նրանք անընդհատ կրկնում են, որ չեն հանդուրժելու ռեգիոնում այլ ուժերի ներկայություն։ Իրանի այս դիրքորոշումը, կարծում եմ, բավականին կոշտ է, իսկ ՀՀ իշխանությունները, կարծում եմ, չէին ցանկանա, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները ևս հայտնվեին նույն իրավիճակում, ինչ ռուս-հայկական հարաբերությունները։ Սակայն, չեմ կարծում, թե Իրանը հասկանում է Երևանի պատճառաբանությունները, այլապես շեշտադրումները կփոխեր։ Հայ-ռուսական հարաբերությունները ևս ներկայիս իրավիճակում են հենց այդ նույն խնդրի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների և Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր գործընկերոջը փոխելու նպատակի պատճառով, որն ունի դրսևորման տարբեր ձևեր»,- ասաց նա։

Վերլուծաբանը գտնում է, որ ՀԱՊԿ-ին ուղղված ՀՀ իշխանությունների ակտիվ քննադատությունը փորձ է՝ բավարարելու Արևմուտքի սպասումները Հայաստանից։

«Իհարկե, Արևմուտքում ավելին են ակնկալում, որ ՀՀ-ն կլքի ՀԱՊԿ-ը, այդ մասին պաշտոնական հանդիպումների և ասուլիսների ընթացքում ուղիղ հայտարարություններ են հնչում։ ՀՀ-ն մինչ ՀԱՊԿ-ը լքելը կամ գուցե իր ՀԱՊԿ անդամակցությունն արհեստական դարձնելը փորձում է հենց Նահանգներից ինչ-որ բան ստանալ, անվտանգության ոլորտում ինչ-որ երաշխիք կամ սպառազինություն, քանի որ ԱՄՆ-ը ներկայումս հայտարարում է, որ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը։

Հայկական կողմը երևի թե սպասում է, որ սա կարող է ունենալ պրակտիկ կողմ, աջակցության որևէ մեխանիզմ։ Ինձ համար խիստ կասկածելի է, թե Միացյալ Նահանգներն ինչպես է պատրաստվում աջակցել ՀՀ-ին, քանի որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայամետ հայտարարություններն անգամ ստիպեցին Միացյալ Նահանգներին փոխել հռետորաբանությունը, ինչպես նաև փորձել հարթել ստեղծված անախորժ իրավիճակը հարաբերություններում։

Ուշագրավ է նաև վերջին մի քանի շաբաթների միտումը, որ Արևմուտքը փորձում է իր վերահսկողության տակ առնել տարածաշրջանային ենթակառուցվածքների շուրջ բանակցությունները։

Ինչպես գիտեք, դրանք անցնում են Մոսկվայում, գլխավոր հարցը, այսպես կոչված, միջանցքի հարցն է, որը Մոսկվան պաշտոնապես մի քանի անգամ հերքել է, սակայն այս առումով ուշագրավ հայտարարություններ են հնչում Մեծ Բրիտանիայից ու ԱՄՆ-ից, կա հետաքրքրություն հենց այդ երթուղու շուրջ։ Եվ հետաքրքրական է՝ արդյո՞ք այդ երթուղուն Երևանը դեմ է լինելու, եթե դրանով սկսում են զբաղվել արևմտյան երկրները։

Իսկ Ադրբեջանն ամեն անգամ սրելով հարաբերություններն Արևմուտքի կամ Ռուսաստանի հետ, ժամանակավոր դադարներ ստեղծելով՝ փորձում է ինչ-որ բան ստանալ. այս դեպքում փորձում է ստանալ Արևմուտքից, և տեսնում ենք, որ արևմտյան հռետորաբանությունը սկսում է փոխվել, քանի որ Ադրբեջանն արդեն հրաժարվում է բանակցել Արևմուտքում, և արևմտյան հարթակից նրա հրաժարումը ամրապնդելու է Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի դիրքերը, որն ԱՄՆ-ը չի ցանկանում»,- ասաց Եվսեևը։

Նրա խոսքով, չնայած վերջին տարիներին Հարավային Կովկասը բավականին դրամատիկ օրեր է ապրել, սակայն այդպիսի օրերը դեռ անցյալում չեն։

«Ինչո՞ւ անցյալում չեն, որովհետև Հարավային Կովկասը վերածվել է աշխարհաքաղաքական լրջագույն մրցակցության պլացդարմի, Ռուսաստանը՝ ավելի պասիվ, իսկ Իրանը, Ադրբեջանը, Արևմուտքը՝ ավելի ակտիվ դիրքերով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանն ԻԻՀ էր մեկնել հոկտեմբերի սկզբին։

դիտվել է 528 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am