Ինձ ուղիղ ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի քաղաքապետ»․ Արկադի Թամազյան․ News.am

NEWS.am-ը գրում է․ Ոչ մի իրավական հիմք չկա իմ նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության քվոտայով Ալավերդի համայնքի ղեկավար ընտրված Արկադի Թամազյանը:

Նշենք, որ Ալավերդու ՔՊ-ական ավագանին Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու նախագիծ է շրջանառության մեջ դրել եւ ուզում է զավթել քաղաքապետի պաշտոնը:

Արկադի Թամազյանը պարզաբանեց, որ դեռ 1-2 ամիս առաջ «Ապրելու երկիր» խմբակցությունը իմպիչմենթի գործընթաց սկսել (ֆիկտիվ-խմբ), որը, բնականաբար, ավարտին չի հասել, որից հետո օրենքի ուժով մեկ տարի իրավունք չունեն իմպիչմենթի գործընթաց սկսելու. «Սակայն գործընթացն սկսել են այն պարագայում, երբ մեր խմբակցության մեկ անդամի կարողացել են առնետավազքով իրենց մոտ տանել, այսինքն արդեն մեծամասնություն են կազմում եւ փորձում են այդ տարբերակով զավթել իշխանությունը»,-ասաց նա:

Թամազյանի խոսքով, հենց սկզբից եւ մինչ օրս ՔՊ խմբակցությունը խնդիրներ է ստեղծում քաղաքապետարանի աշխատանքի համար. «սկզբում չներկայանալով երդմնակալության նիստերին, հետագայում նաեւ անիմաստ ստուգումներով փորձելով քրեական գործեր հարուցել: «Մ«ի քանի ամիս ավագանու նիստեր չեն կայացել: Մինչեւ հիմա այդ կոլապս վիճակն են առաջացրել ՔՊ խմբակցության անդամները:

Իհարկե, դա ազդում է քաղաքային իշխանության աշխատանքների վրա: Ինչքան էլ ուզենանք լավ աշխատել, ավագանու որոշումներ չկայացնելը խնդիրներ է առաջացնում եւ քաղաքացիների համար, եւ համայնքի: Ծրագրեր չենք կարողանում իրականացնել, ֆինանսական միջոցներ չենք կարողանում համայնքում տեղաբաշխել, սուբվենցիոն ծրագրեր իրականացնել»,- ասաց Թամազյանը:

Նա հայտարարեց, որ ՔՊ-ն պարզապես ցանկանում է, որ քաղաքապետն իրենց մարդը լինի, անգամ իրեն ուղիղ ձեւով ասվել է՝ «պետք է գնաս, եւ մեր մարդը պետք է լինի»:

«Բայց հո իրենց ուզելով չի, դա ժողովուրդն է ուզում: Մինչեւ վերջերս ստվերային գործընթացը ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանն էր ղեկավարում, հիմա չեմ կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում, իրենց մոտ էլ խմորումներ կան: Հիմա Դավիթ Ղումաշյանն է, նախկին ՀՀԿ-ական, Շնող խոշորացված համայնքի ղեկավարը: Իր վրա բազմաթիվ քրեական գործեր կար: Հիմա քանի որ Արեն Մկրտչյանը ավագանու մանդատից հրաժարվել է, Ղումաշյանին են առաջադրել եւ իրեն են ուզում դարձնել քաղաքապետ։»:

Արկադի Թամազյանը վստահեցրեց, որ պայքարելու է մինչեւ վերջ. «Ամենակարեւորն այն է, որ ժողովուրդն է ընտրել մեզ, ժողովուրդն էլ չի թողնի, որ որեւէ մեկն իր քվեն գողանա: Ինձ տարբեր առաջարկներ արվել են, որ հրաժարվեմ պայքարից, բայց ես մերժել եմ»:

դիտվել է 877 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am