«Այս իշխանության մնալը Հայաստանի վերջին էջն է». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Իշխանությունն ինչ կազմով, ինչ տեսքով էլ գնա ընտրության՝ առաջ է քաշելու երկու գաղափար՝ «Խաղաղություն» և «Արդարության վերականգնում»։ Նիկոլի հրապարակային վերջին բոլոր ելույթները դրա մասին են, և ըստ էության նա նախընտրական փուլում է։ Նա ուրիշ ասելիք չունի։ Առաջինը ենթադրում է՝ կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները, երկրորդը՝ «թալանը հետ բերենք»։ Նիկոլն ունի պատմական ամենաբարձր անտիռեյտինգը, բոլոր սոցիոլոգները դա գիտեն, բայց դա չի նշանակում, որ հնարավոր չէ նորից խաբել ժողովրդին։ Միանգամայն հնարավոր է, եթե պայմանները լինեն նույնը։ Նիկոլն այսօր անապատի վարչապետն է, դիմացը ոչինչ չկա, դրա համար էլ ինչ ուզում՝ ասում է, և եթե ընտրությունները լինեն նույն պայմաններում, նա հաջողելու է։ Նշված բովանդակությունը հասարակության վրա ծախելու պրոցեսը պահանջելու է տեխնոլոգիա, և դա լինելու է առճակատումը, արհեստական բարիկադավորումը։ Նիկոլն ամեն ինչ անելու է հասարակությունը բաժանելու համար.

1. Խաղաղության և պատերազմի կողմնակիցների

2. Արևմտամետների և ռուսամետների

3. «Թալանը պաշտպանողների» և «թալանը հետ բերողների» Բոլոր երեքն էլ կեղծ են, սուտ են, արհեստական։

Բայց արդեն հիմա այս բաժանումներն աշխատում են, իսկ նախընտրական փուլում նա սրելու է մինչև կտրուկ ներհանրային առճակատում։ Պարզ ասած՝ ստեղծելու է մթնոլորտ, համաձայն որի՝ իր դեմ կանգնածները «պատերազմի, թալան փրկելու և ռուսոֆիլ» շրջանակներն են։ Ընտրողների մի մասին համոզելու է, իսկ ավելի մեծ մասի մոտ կոտրելու է ընտրության գնալու ցանկությունը՝ թողնելով տներում։ Մյուս կողմից, այս իշխանության անփոփոխ մնալը (եթե ընտրություններ չեն լինում) կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է։ Ի՞նչ անել, ինչպե՞ս անել, որ ժողովրդին խաբելու կարգախոսները չաշխատեն, ի՞նչը չի արվում, ի՞նչ է պետք անել, որ երկրում վերջապես նոր, ադեկվատ իշխանություն ձևավորվի ու երկիրը դուրս գա աղետի չդադարող փուլից։ Հաջորդ անգան հենց սրա մասին կխոսենք»:

դիտվել է 234 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am