2018-ի Դուշանբեի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղյան խաղ խաղալ Ալիևի կանոններով. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ակնհայտ է,որ Արցախը հայաթափվել է Փաշինյանի գիտությամբ ու լուռ համաձայնությամբ։

Երբ մենք ասում էինք Ալիեւ-Փաշինյան տանդեմը համաձայնեցված է գործում,ոմանք թերահավատ էին։

Բայց փաստ է, որ 2018-ի Դուշանբեի վերելակից սկսած Նիկոլը սկսեց առանձին հակահայկական ու հակաղարաբաղյան խաղ խաղալ Ալիեւի կանոններով։

Սկզբում նա խնդրեց չկրակել, որ ազատվի նախկինների խորհրդարանից։

Հետո ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,որը կանաչ լույս վառեց ադրբեջանական ագրեսիայի համար։

Հետո մերժեց միջնորդների առաջարկներն ու ուլտիմատում ներկայացրեց նրանց։

Երկուսով պայմանավորված բերեցին պատերազմ։

Պատերազմի ընթացքում Փաշինյանն առնվազն երկու անգամ մերժեց ՌԴ պատերազմը դադարեցնելու առաջարկը,ըստ որի Շուշին ու Արցախի Հանրապետության մեծ մասը մնում էին հայկական վերահսկողության տակ։

Փաշինյանի լուռ համաձայնությամբ Գորիս-Կապան ճանապարհը, Սեւ լճի 30 տոկոսն ու մեր հայրենիքի 41 քառ.կմ հանձնվեց թշնամուն։

Նրա եւ Ալիեւի համաձայնությամբ 2022-ի օգոստոսի վերջին հայաթափվեց Լաչինի շրջանը։

Այնուհետեւ Փաշինյան-Ալիեւ զույգը 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Սրան հաջորդեց Արցախի շրջափակումը,որն ակնհայտ երեւում էր համաձայնեցված էր կամ առնվազն անակնկալ չէր Նիկոլի համար։

Ամիսներ շարունակ Փաշինյանը ոչ միայն մատը մատին չտվեց, այլ Ալիեւի հետ համաձայնության գալով պատրաստում էր Արցախի ադրբեջանացումը։

Ու սրա մասին տեղյակ էին բոլորը։

ՌԴ-ն գոռում էր,որ Նիկոլը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում,նույնն ասում էր՝ Բորելը։

Ալիեւ-Փաշինյան համագործակցության կուլմինացիան եղավ 2023-ի սեպտեմբերին,երբ Արցախի վրա հարձակման ժամանակ Նիկոլն ասեց,որ չի ներքաշվելու պատերազմի մեջ,իսկ մի քանի օր անց էլ ասեց Արցախում էթնիկ զտման դեպքեր չկան։

ՄԱԿ ԱԽ նիստին Նիկոլի այս ադրբեջանահաճո միտքը մեջբերեց Բայրամովը:

Նույն Բայրամովն ասօր ասել է,«որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին»։

Ու Նիկոլի տեղյակ լինելու ու ոչինչ չանելու մասին գիտեին եւ Մոսկվայում,եւ Բրյուսելում, եւ Վաշինգտոնում։

Բոլորը գիտեին,որ Նիկոլի ձեռքով ու գիտությամբ է հայաթափվել Արցախը։

Պատահական չէր ՌԴ նախխգահ Պուտինի ակնարկը, որ «Երեւանում Բաքվի բանտերում հայտնված Ղարաբաղի նախկին ղեկավարներին չեն ուզում տեսնել»։

Չեն ուզում տեսնել,որովհետեւ իրենք են հանձնել Արցախի ղեկավարներին Ալիեւին ու հայաթափել Արցախը։

Սա է իրականությունը։

Արցախ հանձնող ու հայաթափողը, հանձնելու է նաեւ Հայաստանը,եթե մնաց…»։

դիտվել է 344 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am