Պրոլետարներ Նիկոլ Փաշինյանի, միացեք․ ինչի մասին է հունվարի 3-ը

Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին: Ոչ աշխատանքային օր կլինի նաև Սուրբ ծննդյան օրը՝ հունվարի 6-ը։ Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հետ՝ հասկանալու համար՝ այս որոշումը ու՞մ շահերից է բխում․ «Սա բխում է և՛ գործատուի, և՛ աշխատողի շահերից։ Աշխատողի շահը այն է, որ գալու է շուտ աշխատանքի իր աշխատավարձը ամբողջությամբ ստանա, գործատուի շահը նրանում է, որ ավելի շատ է տվյալ ամսվա մեջ կարողանալու աշխատանք կիրառել իր օգտին, բայց հիմնական շահառուն գործատուն է, որովհետև անգամ այս փոփոխությունն էլ չլիներ այդ հանգստյան օրերը նույն կերպ վարձատրվում էին, այսինքն աշխատողի ամսական աշխատավարձը չէր նվազում, հիմա փաստորեն աշխատելով չի նվազում, այն ժամանակ չաշխատելով չէր նվազում աշխատավարձը, հիմա աշխատելով չի նվազում։ Ավելի շատ շահառուն գործատուն է։ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանն էլ Կառավարության այս որոշումը հետևյալ կերպ մեկնաբանեց․ «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան դեռ այն ժամանակ է իր դիրքորոշումը հայտնել, որ Նոր տարուց հետո՝ հունվարի 3-ից աշխատանքային օրերը սկսելու որոշումը բոլորովին էլ ճիշտ չէ, որովհետև ամեն դեպքում դրանով մենք չենք կարող ապահովել այն բոլոր հանգստյան տոնական օրերը, որոնք նախատեսված են»։ Միևնույն ժամանակ ՀԱՄԿ նախագահն ընգդծեց, որ սա աշխատողի իրավունքի խախտում չէ․ «Որովետև, որպես այդպիսին այն չի կարող դիտվել որպես իրավունքի խախտում, բայց ամեն դեպքում, եթե խոսում ենք աշխատանքային պայմանների, իրավունքների բարելավման մասին այս տեսանկյունից ճիշտ չէր»։ Հատկանշական է, որ հանգստյան օրերը կրճատելու Կառավարության որոշում ձեռնտու է խոշոր գործարարներին, քանի որ ստիպված չեն լինի հանգստյան օրերին աշխատողներին հավելավճարներով կանչել աշխատանքի։ Ստացվում է, որ չքավոր խավի դիրքերից հանդես եկող Նիկոլ Փաշինյանը, ում մեծամասամբ ձայն են տալիս հենց չքավոր խավի ներկայացուցիչները, իրականում պաշտպանում է հարուստների շահերը։

oragir.news

դիտվել է 649 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am