Սամվել Մայրապետյանի կնոջ նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Գ.Ք-ն իր ամուսնու՝ գործարար Ս.Մ-ի հետ համակատարմամբ, 2011 թվականին օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ծագում ունեցող գումար։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ 2002 թվականի դեկտեմբերի 5-ին Գ.Ք-ն և Ս.Մ-ն հիմնադրել են «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունը։

Ընկերության 50 տոկոս բաժնեմասը գրանցվել է Գ.Ք-ի, իսկ մյուս 50 տոկոսը՝ Ս.Մ-ի անվամբ։ 2004 թվականի հոկտեմբերի 25-ին Սամվել Մայրապետյանը և Գոհար Քյալյանը ձեռք են բերել 1995 թվականի փետրվարի 15-ին հիմնադրված «Պրոգրես-Արմենիա» ՍՊ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոսի չափով։ Ս.Մ-ն, 2004 թվականից մինչև 2011 թվականն ընկած ժամանակահատվածում, «Պրոգրես-Արմենիա» և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությունների կողմից Երևան քաղաքի Բայրոնի 3, Աբովյան 8, Պուշկինի 38/1, Հյուսիսային պողոտա 3 և 5 հասցեներում բազմաբնակարան շենքերի կառուցման և դրանց օտարման ոլորտներում իրականացված ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, հարկային մարմնին ներկայացրած հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով պետական բյուջե չի վճարել 8 մլրդ դրամ հարկ։

Հարկերի չվճարման արդյունքում առաջացած հանցավոր ծագում ունեցող գումարին օրինական տեսք հաղորդելու, դրա ծագումն ու բնույթը թաքցնելու նպատակով՝ Գ.Ք-ն Ս.Մ-ի հետ համակատարմամբ, վերոնշյալ 8 մլրդ դրամ հանցավոր ծագում ունեցող գումարից 378 մլն 176 հազար դրամին համարժեք 760 հազար եվրոն ներդրել է 2011 թվականի նոյեմբերի 25-ին Սլովակիայի Հանրապետությունում հիմնադրված և իրեն ու ամուսնուն պատկանող «Արեգ» ՍՊ ընկերությունում: Ընկերության անվամբ ձեռք են բերվել Սլովակիայի Հանրապետությունում գտնվող 50 հազարից մինչև 80 հազար եվրո շուկայական արժեքով «LEXUS ES300H» մակնիշի տրանսպորտային միջոց և 17 միավոր անշարժ գույք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Գ.Ք-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը))։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

դիտվել է 369 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am