Քաղաքակրթության և ռուսական ճահճի արանքում.«Ժամանակ»

«Հիմա Հայաստանը շարունակելու է ռուսների՞ միջոցով աշխարհի հետ շփվել, թե՞ առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի»,- երեկ Հանրային խորհրդում հարց է բարձրացրել Վազգեն Մանուկյանը ռուսաց լեզվի կրթական հայեցակարգի քննարկումների ժամանակ: Վազգեն Մանուկյանի հարցադրումը նույնիսկ էական, բովանդակային խմբագրման կարիք ունի, որովհետև այսօրվա Ռուսաստանի միջոցով «աշխարհի հետ շփվելու» բանաձև պարզապես գոյություն չունի: Պուտինյան Ռուսաստանը նույնիսկ ոչ թե քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում է, այլ նրա հակառակ կողմում, հակապատկերը: Այսօրվա Ռուսաստանի միջոցով հնարավոր չէ բանաձևել, իրականություն դարձնել որևէ ռացիոնալ խնդիր, ավելի շուտ՝ նրա հետևանքով անխուսափելիորեն կարող ենք հայտնվել «կարմիր գծից» այն կողմ, որտեղ քաղաքակրթության ժամացույցի սլաքները կանգ են առել Պուտինի իշխանության արշալույսին: Ռեալ պոլիտիկի տեսանկյունից Հայաստանը նույնիսկ պարտադրված է հատուկ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որովհետև «քթի տակ» անհնար է անտեսել կայսրության գոյությունը, սակայն արտաքին աշխարհին ուղղված մեր հայացքն անհրաժեշտաբար պետք է մաքրենք ռուսական աղավաղումներից, «խմբագրումներից», որպեսզի նույնիսկ կայսրության ծայրագավառի մեր այսօրվա նվաստացման մեջ չկորցնենք երազելու, քաղաքակիրթ աշխարհ վերադառնալու մեր ձգտումը: Ավելի իդեալական և անցնցում կլիներ, որ քաղաքակրթական ճանապարհ վերադարձը տեղի ունենար Ռուսաստանի «դարձի» հետևանքով, սակայն ավելի հավանական է, որ մենք հարկադրված ենք լինելու «առանձին՝ ռուսների հետ, առանձին՝ աշխարհի» հետ շփվել, մինչև որ կայսրության խորտակումը ռուսաստանցիների համար դառնա նոր հեղափոխության օրակարգ: Մեծ հաշվով գոնե առայժմ Հայաստանին պարտադրված է քաղաքական ընտրության և քաղաքակրթական կողմնորոշման կոնտրաստը: Ամենաէականն այն է, որ Հայաստանը կարողանա ժամանակի ընթացքում իր քաղաքական ընտրությունը հարմարեցնել քաղաքակրթական կողմնորոշմանը՝ վերջինս քաղաքականությանը զոհաբերելու փոխարեն: Հիմա այդ կռիվն է. Մոսկվան տարբեր հարթություններում և տարբեր հայեցակարգերով փորձում է փոշիացնել մեր հակակայսերական քաղաքակրթական պոտենցիալը:   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am