Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը պաշտոնական կայքում պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայաստան կատարած այցի մասին հաղորդագրություն է տեղադրել:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Փայլանը Հայաստանում մասնակցել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք 6–րդ համաժողովին:Այցի ընթացքում նա հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:«Փայլանը, հայտնելով, որ Նախագահ Սարգսյանի, վարչապետ Կարապետյանի և արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներում քննարկման օրակարգում եղել են Թուրքիայի ներքին քաղաքական իրադրությունը և այն պայմանները, որոնցում գտնվում է այդ երկրի հայկական համայնքը, ուշադրություն է հրավիրել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացը սկսելու անհրաժեշտության վրա: Նա տեղեկացրել է, որ այս հարցում պատրաստ է անել իր հասանելիք ամեն բան: Փայլանը հայտնել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Թուրքիայի հետ երկխոսության ցանկություն ունենալ»,- ասվում է կուսակցության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը