ՀՀԿ-ն կամաց-կամաց բացում է քարտերը․ Ինչ պաշտոնի է հավակնում Սերժ Սարգսյանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո տեղի ունեցած ավանդական ճեպազրույցի ժամանակ կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասել է, թե ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթը համահայկական առաջնորդի ելույթ էր: ՀՀԿ-ում աստիճանաբար հանրությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի համազգային մասշտաբի գաղափարին: Կասկածից վեր է, որ գործ ունենք ոչ թե գեղարվեստական ձևակերպման կամ պատկերավոր արտահայտության, այլ քաղաքական նոր կարգավիճակի հետ, որը փորձում են ասոցացնել Սերժ Սարգսյանի անվան հետ: Շարմազանովը երեկ իր ասածը նույնիսկ հիմնավորել է ինստիտուցիոնալ կապով՝ նկատելով, որ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրել է Հայաստան-Սփյուռք համաժողովի քաղաքական ուղերձը: Թերևս հենց սա էր բովանդակազուրկ այդ համաժողովի «պատմական առաքելությունը», որպեսզի դրա և ՄԱԿ-ում Սարգսյանի ելույթի ժամանակագրական, քաղաքական կապով լեգիտիմացվի գործող նախագահի «համազգային» լիդերությունը: Սերժ Սարգսյանի շրջապատում նույնիսկ առանձնացրել են գործունեության այն ոլորտները՝ արտաքին քաղաքականություն, անվտանգություն, պաշտպանություն, որոնք ընդգծելու են «համազգային լիդերի» լեգիտիմ գերազանցությունը Հայաստանի սահմանադրական ղեկավարի՝ վարչապետի հանդեպ: Խորքային առումով գործ ունենք վտանգավոր սցենարի, մտայնության հետ, որովհետև, ըստ էության, տեղի է ունենում պետական ինստիտուտների նպատակային արժեզրկման, փոշիացման գործընթաց՝ մեկ մարդու ապագա ոչ լեգալ իշխանությանը քաղաքական լեգիտիմություն հաղորդելու նպատակով: Այս տրամաբանությանն են ենթարկվում նաև ապագա վարչապետի լիազորությունները օրենսդրորեն «խուզելու» մտադրությունները, ապագա վարչապետի անհատական կերպարը կուսակցական էլիտայի հավաքական իշխանության անխուսափելիությանը ստորադասելու նպատակային քարոզչությունը: Եթե մեր ենթադրությունները ճիշտ են, ապա ընտրվել է Սերժ Սարգսյանի փաստացի իշխանությունը վերարտադրելու ամենաանհաջող տարբերակներից մեկը՝ մանավանդ, որ նոր Սահմանադրությունն ու ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որպեսզի Սարգսյանը, որպես հաղթած քաղաքական ուժի ղեկավար, միանգամայն լեգիտիմ հիմքով զբաղեցնի վարչապետի պաշտոնը՝ ձևավորելով նոր իշխանություն: Շատ ավելի վտանգավոր է այն գաղափարական միջավայրը, որտեղ ձևավորվելու է «համազգային լիդերը»: ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը հայ-թուրքական արձանագրությունները չեղարկելու մտադրությունն էր: Եթե մեր «համազգայնության» մոտիվը, «համազգային լիդերի» քաղաքական պլատֆորմը դարձյալ լինելու է պրիմիտիվ հակաթրքականությունը, ապա 2018-ի ապրիլից հետո պետությունը խոցելի ենք դարձնելու ոչ միայն ինստիտուցիոնալ առումով, երբ երկիրը ղեկավարելու է սահմանադրական կարգավիճակ չունեցող անձը, այլ նաև քաղաքական տեսանկյունից, որովհետև հակաթուրքական դեմարշը՝ հատկապես քրդական հանրաքվեի և ռուս-թուրքական հնարավոր նոր համաձայնությունների համատեքստում, զուրկ է որևէ քաղաքական բանական մոտիվացիայից: Ակնհայտ է, որ 2018-ի ապրիլից հետո երկիրը դե ֆակտո շարունակելու է ղեկավարել Սերժ Սարգսյանը, սակայն վերջինիս նոր իշխանությունը կարող է լեգիտիմ և ռացիոնալ  լինել միայն նրա վարչապետության պարագայում: «Համազգային լիդերությունից» մի տեսակ ավտորիտարիզմի և միջնադարյան ասիականության խորշելի հոտ է փչում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am