Ինչու են Կարապետյանները ոտքերը «գազին» դրել

Սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը երեկ հայտարարել է, որ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ծանր հարված է հասցրել ըմբշամարտին՝ թողնելով ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը՝ մարզաձեւը կհայտնվեր շատ ծանր վիճակում: «Փառք Աստծո այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե, ծանրամարտը և թե ըմբշամարտը որևէ խնդիր չունեն: Ավելին՝ Ծառուկյանի ջանքերով մեծացել են ֆինանսական ներդրումները»,- իր ամփոփիչ ասուլիսում նշել է նա։ Հիշեցնենք, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը զբաղեցնում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, սակայն այս տարի հրաժարական տվեց: Ըմբշամարտի ֆեդերացիան այսօր գտնվում է ՀԱՕԿ-ի հովանու ներքո: «Շատ ենք ուզում որպեսզի գտնվեն մարդիկ, ովքեր ցանկություն կհայտնեն զբաղեցնելու ֆեդերացիայի նախագահի պաշտոնը և լուրջ ներդրումներ կատարել մարզաձևը զարգացնելու համար: Ցավոք սրտի նման մարդիկ դեռևս չկան»,- հավելել է Ռոստոմյանը: Եւ ահա, այս անմեղ հայտարարությունը նույնքան անմեղ երիտասարդ Ռոստոմյանի շուրթերից կարելի է ասել ցնցումների մեջ է գցել Սամվել Կարապետյանի եղբորը՝ Կարեն Կարապետյանին, ում գրասենյակն անհավատալի հայտարարություն է տարածել լրատվամիջոցներից մեկի խնդրանքը կատարելիս․ «Չենք կարծում, թե կարիք կա մեկնաբանել ամեն մի դատարկամտություն: Առավել ևս, սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որպեսզի իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան՝ իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը: Կարծում ենք՝ այս հարցի պատասխանն ինքն էլ չգիտի: Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի և տեղը զիջի կարող ուժերին»-ասված է հայտարարության մեջ: Համաձայնեք, որ ոչ միայն կոպիտ էր, այլեւ գռեհիկ։ Հայաստանում ով չգիտի, որ սպորտի ոլորտի առյուծի բաժնի վրա, այսպես ասած, ֆինանսական եւ առհասարակ ազդեցություն ունի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Անկախ ժամանակից՝ Ծառուկյանի քաղաքական թիմը կոալիցիա է կազմել իշխող ուժի հետ, թե ոչ, սպորտի նախարարի քվոտան Ծառուկյանինն է պատկանել, նա է որոշել ում նշանակել նախարար, ում որեւէ սպորտային համալիրի ղեկավար, քանի որ մարզաշխարհի ֆինանսավորումն էլ դրված է հենց նրա վրա։ Կարճ ասած՝ Ծառուկյանն է վճարել ու պատվիրել երաժշտությունը։ Հրաչյա Ռոստոմյանն էլ պատահական չէ, ավելին՝ երբեմնի ԲՀԿ-ականը,  հրապարակային հրաժարվում է կուսակցական պատկանելությունից զուտ այն բանի համար, որ ԲՀԿ-ն հանդես է գալիս ընդդիմադիր կարգավիճակում, մինչդեռ ինքը իշխող Կառավարության սպորտի ոլորտի պատասխանատուն է։ Եւ այս համատեքստում Ռոստոմյանի հայտարարությունն ի պաշտպանություն Ծառուկյանի, միանգամայն բնական է, բնական է նաեւ նախարարի սրտնեղվածությունը Սամվել Կարապետյանի «հարվածի» առիթով, ի վերջո, Սամվել Կարապետյանն այն անձնավորությունն է, որի ֆինանսները ցանկացած ոլորտ կարող են շենացնել։ Անբնական ու անտրամաբանական է հակառակ կողմի արձագանքը, որը կարելի է ասել անգամ փողոցային մակարդակից էլ ցածր է։ Ինչ է նշանակում նախարարը «փոքր» մարդ է, ինչու այսքան բուռն ու ցավոտ արձագանք, եթե անգամ նախարարը «փոքր» է, բայց կարելի է հարգանք տածել պետական ինստիտուտի նկատմամբ, եւ թեկուզ միայն այն բանի համար, որ այդ «փոքր» նախարարին փաստացի նշանակել է նույն այն վարչապետ Կարեն Կարապետյանը, որը իրենց բարեկամն է։ Վարչապետությունը ստանձնելու օրերին անգամ մեզ վստահեցնում էին, որ Կարեն Կարապետյանը լիակատար ազատություն ունի կադրային քաղաքականության հարցում, նա ազատ է ու ինքն է որոշելու ում հետ ստանձնել Հայաստանի տնտեսական բարեփոխումները։ Իսկ գուցե սպորտային հրաձգության տողատակերում իրական քաղաքական ենթատեքստ կա եւ 2018-ին ընդառաջ Կարապետյանները ոտքերը դնում են «գազին»՝ ցույց տալով, որ կարող են անգամ Ծառուկյանի հովանավորյալին հողին հավասարեցնել։ Անի Սահակյան

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Հովիկ Աղազարյանն էլ խնդիր չուներ, տեսա՞ք՝ ինչ արեցիք․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ին (video) Մանրամասներ․․․ լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․․․ (video) «Արփի Դավոյա՛ն, դու աղետ ես․․․ նայիր Ռուբեն Վարդանյանի կնոջ դեմքին ու․․․»․ Նարինե Դիլբարյան (video) Կոտայքի մարզում բախվել են «Jeep Compass»-ը և «Mazda 6»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Մարիաննա Ղահրամանյանը փաստերով «տեղը դրեց» նորահայտ ՔՊ-ականին (video) Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am