Պարեկները Երեւանում հայտնաբերել են դիվանագիտական կեղծ համարանիշերով երթեւեկող Hyundai Sonata-ն
Նոյեմբերի 28-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել , որ Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայի վրա կարմիր համարանիշները իբրև դիվանագիտական՝ կեղծ են, հաղորդում է Shamshyan.com-ը:
Իրավապահները օպերատիվ տեղեկություն են ստացել, որ այդ մեքենան գտնվում է փոքր կենտրոնում. ժամը 17:00-ի սահմաններում պարեկները Զաքյան փողոցում տեսնում են նշված ավտոմեքենան, որի վարորդը լուսամուտը մի փոքր իջեցրած վարում է:
Պարեկները կանգնեցնում են վարորդին և կեղծ համարանիշներով Hyundai Sonata-ով տեղափոխում են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել և այն փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:
Կայքի տեղեկություններով՝ կասկածանքով ոստիկանություն տեղափոխվածը Երևանի բնակիչ 35-ամյա Գուրգեն Ղ.-ն է: