Արգամ Աբրահամյանն ու Ալիկ Սարգսյանն առանձնազրույց են ունեցել, Արտաշատի թեման փակվել է, բայց ո՞ւմ օգտին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել, եւ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը: Արտաշատը ուշադրության կենտրոնում էր, քանի որ նախկին քաղաքապետը կայացած խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանն էր: Արտաշատն ավանդաբար համարվում էր Աբրահամյանների ազդեցության գոտին, իսկ վերջին շրջանում շատ են շրջանառվում խոսակցությունները, որ հիմա Արարատի մարզում «հարցեր լուծողները» դարձել են մարզպետ Արամայիս Գրիգորյանն ու նրա եղբայրը՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը, ովքեր ուզում են իրենց ազդեցությունը տարածել նաեւ Արտաշատում: Ու երբ Արգամ Աբրահամյանը տեղափոխվեց ԱԺ, Հովիկ Աբրահամյանն էլ այլեւս «մայր գետից պոկված փոքր առվակի» կարգավիճակին է արժանացել, առավել հետաքրքիր էր դառնում՝ Աբրահամյանները «կհանձնե՞ն» Արտաշատը, թե՞ ոչ: Սկզբում խոսակցություններ կային, որ Աբրահամյանների թեկնածուն կայանալիք համայնքապետի ընտրություններում կլինի նրանց ազգականը՝ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը: Վերջինս փոխքաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել, թե ինչու, որեւէ պարզաբանում չեղավ: Փոխարենը մամուլը գրեց, որ Արտաշատում ՀՀԿ-ն ու Հովիկ Աբրահամյանը վերջապես համաձայնության են եկել, եւ որ Գագիկ Պողոսյանը հրաժարական է տվել, Աբրահամյանները դա զիջում չեն համարում, այլ ՀՀԿ-ի առաջադրած երիտասարդ թեկնածուն ընդունելի թեկնածու է կողմերի համար: ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը, պատասխանելով  armtimes.com-ի հարցին, թե արդյոք այլ ուժերի հետ թեկնածուների հարցում համաձայնության են եկել, պատասխանել էր, թե ինքն այլ թեկնածուների մասին տեղեկություններ չունի, իսկ մեր հարցին՝ Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հրաժարականը որքանո՞վ կապ ուներ թեկնածուի հարցում ՀՀԿ վերջնական դիրքորոշման հետ, պատասխանել էր, թե Պողոսյանի հրաժարականը հենց Պողոսյանի գործն է եւ ինքը տեղյակ չէ այդ հրաժարականից: Այս ամբողջ «գլուխկոտրուկի» վերաբերյալ  ինչ-որ պարզաբանում ստանալու համար փորձեցինք կապ հաստատել հենց Արգամ Աբրահամյանի հետ, ինչը մեզ այդպես էլ չհաջողվեց: Փոխարենը, սեպտեմբերի 27-ին ԲՀԿ-ից մեզ ասացին, որ վերջնական որոշում չկա Արտաշատում թեկնածու ունենալ-չունենալու հարցում, բայց ավելի հավանական է, որ իրենք թեկնածու չեն ունենա: Ու քանի որ բացի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր լինելուց, Արգամ Աբրահամյանին ԲՀԿ-ի հետ կապում է նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան լինելու փաստը, եւ ենթադրվում էր, որ Աբրահամյանների թեկնածուի քաղաքական թիկունքը պետք է «Ծառուկյան» դաշինքը դառնար, սա կնշանակի, որ Աբրահամյանները, ամենայն հավանականությամբ, Արտաշատում իրենց թեկնածուն չեն ունենա: Բացի դրանից, մեր աղբյուրներից տեղեկացանք, որ օրերս Ազգային Ժողովում հանդիպում ու առանձնազրույց են ունեցել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը: Թե ինչ թեմայով են նրանք խոսել, մեր աղբյուրը չգիտեր, բայց, ենթադրվում է, այդ խոսակցությունը եղել է Արտաշատի առաջիկա ընտրությունների թեմայով: Ուշագրավ է, որ հենց այդ զրույցից հետո  Գագիկ Պողոսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, իսկ ՀՀԿ-ն արդեն վերջնական որոշեց, որ Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի Կարեն Բենիամինյանը: Ըստ ամենայնի, Աբրահամյաններն ու ՀՀԿ-ն իսկապես համաձայնության են եկել Արտաշատում քաղաքապետի թեկնածուի հարցում: Ամեն դեպքում, տարբեր հանրապետականների հետ շփումներից հասկանալի է՝ ՀՀԿ-ում վստահ են, որ Արտաշատում խնդիրներ չեն ունենալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video) «Թքե՛լ եմ ես ձեր վրա, երեսպաշտ շնե՛ր»․ Արշակ Զաքարյան (video) Դուք լա՛վ լսեք՝ էդ ցուցակ են մտցնելու Փաշինյանին ու Աննա Հակոբյանին․ Կարապետ Պողոսյան (video) Как Турция может быть другом России, их беспилотники уничтожают русский народ, — Норат Тер-Григорянц (video) «Աֆերի՛ստ, էդ մարդկանց խի՞ սոված թողեցիր․ խորոված փարթիի խայտառակ կողմը»․ Մանուել Մանուկյան (video) «Թորոսյան Արսե՛ն, պիտի պատասխան տաս՝ինչպես ես 110 միլիարդ գողացել հիվանդ քաղաքացիներից»․Հովհաննիսյան (video) Чучело огородное ты знаешь что такое мир, о чем ты вообще говоришь? Андраник Мигранян (video) Народ Индии солидарен с армянами. Бишамбер Даял (video) Լիբանանի հարավում ՑԱԽԱԼ-ը nչնչացրել է Հեզբnլլաhի շուրջ 1,000 օբյեկտ Արսեն Թորոսյանը չարաչար սխալվում է. Ադրբեջանը Արցախում չի կարող անել այն, ինչ ուզում է Արցախից տեղահանված 5 հոգանոց ընտանիքի միակ խնամակալը ստիպված մնալու է տանը՝ զրկվելով աշխատանքից. փաստաբան Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am