Ինչո՞ւ Արման Թաթոյանը չի այցելում Գասպարիին /տեսանյութ/

Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 25-ին   լրագրողների հետ զրույցում, նշեց, որ հետևողական է լինելու Վարդգես Գասպարիի գործի հետ կապված, քանի որ դա համարում է չափազանց կարևոր: Թաթոյանը տեղեկացրեց, որ Վարդգես Գասպարիի գործով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված շրջանակներում ընթացքի հարցը լուծվի, քննարկվի: «Վարդգես Գասպարիի գործով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված շրջանակներում ընթացքի հարցը լուծվի, քննարկվի: Դրանից բացի ահազանգ է եղել տեսակցությունների մասով, որով պարզաբանումներ եմ պահանջել արդարադատության նախարարից, նաեւ վատ վերաբերմունքի հետ կապված: Մենք ուսումնասիրել ենք փաստաբանի հրապարակային հայտարարությունը: Քանի որ կալանավորման հարցը դատական վարույթում է գտնվում, որտեղ օրենքն արգելում է ուղիղ միջամտություն»,-ընդգծեց նորանշանակ ՄԻՊ-ը: Թաթոյանի խոսքով` հաշվի առնելով հարցի հնչեղություն ու պատգամավորների արձագանքները, նաեւ գնահատական է տվել՝ կապված փաստաբանների հայտարարության հետ, ազատությունից զրկելու մասով: «Ես նշել եմ, որ անազատության մեջ պահելու հարցը քննարկելիս դա հաշվի կառնվի»,-ասաց նա: Լրագրողի դիտարկմանը, թե փաստաբանների հայտարարությունն ուսումնասիրելու արդյունքում ինչ եզրակացության է եկել, Թաթոյանի պատասխանեց. «Եթե վերցնում ենք վատ վերաբերմունքի հարցը: Ես վատ վերաբերմունք լայն իմաստով եմ ասում, որովհետեւ դրա մեջ մտնում է նաեւ, փաստաբանների պնդմամբ, խոշտանգման դեպքը: Այստեղ այլ հնարավորություն ՄԻՊ-ի մասով չկա, քան համապատասխան հարցում անելը: Բայց ես հարցում չարեցի, այլ միանգամից առաջարկեցի գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով ընթացակարգ սկսվի այդ դեպքի կապակցությամբ»: Հարցին, թե ինչու անձամբ չի այցելել Գասպարիին, նա արձագանքեց. «Այցելել է ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը: Անձամբ այցելելու առումով, ֆիզիկապես հասցնելու խնդիրն էր, որովհետեւ առաջին օրն էր: Դուք գիտեք նաեւ, որ երեկոյան բերման են ենթարկվել ակտիվիստներ: Բազմաթիվ գործեր կան, որոնք ունեն անհապաղ կարեւորություն: Եթե ես պատշաճ չաշխատեի բերման ենթարկված ակտիվիստների հետ կապված, արդյունքը չէր լինի: Այնպես որ այցելելու խնդիրը չկա, ես բազմաթիվ անգամներ եմ այցելել»: Աստղիկ Ավագյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am