Հետապնդում է հարուցվել տերեգրամյան «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» հարթակների միջոցով խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված անձանց նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով:

Խ.Ֆ.-ն ապահովել է, որ թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարածքում գտնվող թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները:

Վ.Մ.-ն կառավարել է տելեգրամյան խանութ-հարթակները, նամակագրություն վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը (ընդհանուր՝ շուրջ 60 մլն 744 հազար դրամ) փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին:

Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո, Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով:

Բացի այդ, իրենց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով՝ մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից, Խ.Ֆ.-ն և Վ.Մ.-ն, իրացնելու նպատակով, 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դրա մի մասը տեղադրել են Կոտայքի մարզի տարածքում, լուսանկարել տեղադրման վայրը, նշել աշխարհագրական կոորդինատները և լուսանկարն ուղարկել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում «ՏՆՕՐԷՆՔ» և «Origin666» անուններով գրանցված Գ.Ա.-ին ու Հ.Հ.-ին: Վերջիններս, Խ.Ֆ.-ի հրահանգով, ձեռք բերված թմրամիջոցի մի մասը փաթեթավորել և թաքցրել են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում:

Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով, տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր և թաքցրել տան խորդանոցում (թմրամիջոցը հայտնաբերվել է 2021 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ, իսկ Գ.Ա.-ի և Հ.Հ.-ի կողմից թաքցված փաթեթներից հայտնաբերվել է ընդհանուր 19,93 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 49 փաթեթ):

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Կռիվը բարու ու չարի մեջ է․ Սևակ Հակոբյան ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը Ալենն իր ճեպազրույցում Բագրատ Սրբազանին «իրավունք վերապահեց» աղոթքներ հնարել. Արտակ Զաքարյան Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ-ում փաստական տվյալներ չկան Ալեն Սիմոնյանը հպարտանում է Սարյան փողոցի տուրիստներով Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Քանի ժամ ուզում է լինի, ես Բագրատ Սրբազանի հետ պայքարելու եմ՝ սրանցից ազատվենք․ քաղաքացի (video) Կան ՔՊ-ականներ, ովքեր աջակցու՞մ են Սրբազանին․ մեկնաբանում է Հայկ Կոնջորյանը (video) Անկախ ՔՊ կամքից՝ ԱԺ արտահերթ նիստը կգումարվի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին. Արծվիկ Մինասյան (video) Նիկոլին պիտի «քերենք ու թափենք»․ քաղաքացի (video) Բոլորս էլ գիտենք՝ Նիկոլն ինչի է ընդունակ, բայց չե՛նք նահանջելու․ քաղաքացի (video) «Լակոտ խուլիգան Արամը երեկ գողական սխոդկայի էր դուրս եկել»․ Ռուբիկ Հակոբյան (video) Այ ոչնչությու՛ն, ցրողը դու ես, մենք պայքարող ենք․ քաղաքացին՝ Ալեն Սիմոնյանին (video) ԱՄՆ–ից և Եվրոպայից նոր հրահանգ է եկել Նիկոլին․ Հայկ Նահապետյան (video) Էս ստահակն անցնցում չի գնա․ քաղաքացի (video) ՔՊ-ի պատգամավորներն ինչքան շուտ խելքի գան, այդքան լավ... Սեյրան Օհանյան, Հայկ Մամիջանյան (video) Ալենին ասեք՝ հլը գնա Աղդամ, Պապիկյան Սուրիկի հետ, տես ավիրե՞լ եք, թե չէ․․․ Շարմազանով (video) Էդ ինքնավստահ ԱԺ նախագահն ո՞վ ա է․ Գեղամ Մանուկյան (video) Բացահայտում․ 6 տարվա մեջ Նիկոլը ոչ մի լումա չի բերել բյուջե (video) Թուրքիայում արտահանման ծավալներով 1-ին տեղում «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունն է Ձեր բնակավայրերում արտահայտեք Ձեր դիրքորոշումը. գյումրեցի քանդակագործ Ալեն Սիմոնյանի պատճառով Հայաստանը մի օր կվերանա (video) Ալենի դատարկ խոսքերին ուշադրություն մի՛ դարձրեք․ Սրբազանը զգուշացրեց Ալեն Սիմոնյանին (video) Աննա Դանիբեկյանը պահանջում է Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից՝ ինքնաբացարկ հայտնել Դիլիջանում սպառնացել են Սրբազան շարժմանն աջակցող աշխատակիցներին աշխատավարձերը չփոխանցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Հունիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 10-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am