Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստի ընթացքում Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյան հեռացվեց նիստերի դահլիճից, քանի որ ցանկանում էր հայտարարությունը նստած անել։
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝ 4 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։Այնուհետև ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փասատաբանը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալին գրավով ազատ արձակեն:
Դատավորը կես ժամով հեռացավ խորհրդակցական սենյակ և վերադառնալով մերժեց միջնորդությունը:
Դատավորի որոշումից հետո Ներսես Պողոսյանը հայտարարությամբ հանդես գալու իրավունք խնդրեց. «Դուք հնարավոր է փախնեք՝ թողնելով ձեր մամային անկողնային վիճակում, ձեր երեք երեխաներին անտեր, բայց ես ու իմ շրջապատում նման մարդիկ չկան: Պարոն գլխավոր դատախազին կփոխանցեք, որ ես անժամկետ հացադուլ եմ հայտարարում և այս անգամ իր կուտը չեմ ուտի, հենց այդպես էլ Արթուրին կփոխանցեք, պարոն մեղադրող դատախազ և կրկնվելու է «Հաց բերողի» պատմությունը»,-ասաց Ներսես Պողոսյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը