Ի՞նչ բիզնես. նորանշանակ նախարարն անկեղծացավ /տեսանյութ/

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար, ՀՅԴ–ական Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ ինքը բիզնեսով չի զբաղվում։ Փետրվարի 25-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, որ թեեւ ազատագրված տարածքներում հիդրոկայանների շինարարությունում իր ընտանիքը ներդրումներ է արել եւ մասնաբաժին ունի դրանցում, սակայն ինքը բիզնեսմեն չէ։ «Ես բիզնեսմեն չեմ, երբեք չեմ էլ եղել: Մենք մի քանի ներդրում ունենք ազատագրված տարածքներում, բայց ընդամենը 3-4 տոկոս»,- նշեց արդեն չորրորդ անգամ նախարար դարձած Մկրտչյանը: Լեւոն Մկրտչյանը փաստեց, որ սուտ են  նաև Երևանում իր մեծ  տարածքներ ունենալու մասին լուրերը։ «Մենք երեւանցի ենք` իմ ընտանիքը, եղբայրները, հորեղբոր տղաները, ամեն մեկը այս երկրում ապրում է, եւ եթե բարեկամական ամբողջ փաթեթը գրեն մեկի վրա, դա ճիշտ չէ»,-հայտնեց նա: Նորանշանակ նախարարը խնդրեց լրագրողներին երկու շաբաթ տալ իրեն: Անդրադառնալով կրթական ոլորտի խնդիրներին ` Լևոն Մկրտչյանը նշեց, որ այդ խնդիրները մեզ ուղեկցում են 15-20 տարի: «Միայն մեկ չափանիշ կա՝ պրոֆեսիոնալիզմ, և հենց այդ չափանիշով էլ կառաջնորդվեմ»,- ասաց նախարարը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դպրոցի տնօրեններ դաշնակցականներ նշանակվեն, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Ինձ համար կրթության համակարգի ցանկացած պաշտոնյայի համար առաջին չափորոշիչը պրոֆեսիոնալիզմն է: Ուզում եմ հստակ հայտարարել` իմ գործունեության ընթացքում այլ չափանիշ չի լինի: Եթե մարդն իր պաշտոնին բավարարի՝ իր փորձառությամբ, գիտելիքներով, եթե երիտասարդ է, ու ժամանակ է պետք, խնդիր չկա, և եթե մարդը ճիշտ կադր է ու ճիշտ տեղում է, ամբողջությամբ երկրորդական է նրա կուսակցական պատկանելությունը: Կրթական համակարգը պետք է հնարավորինս ապակուսակցականացնել, որ տնօրեններն ու ուսուցիչները զբաղվեն կրթության որակի հարցով, դա առաջնային է»,- ընդգծեց Լևոն Մկրտչյանը: Հարցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, թե ԿԳ նախարարի պաշտոնի համար պայքարն ընթացել է իր և դաշնակցական Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դաշնակցությունում պաշտոնների համար պայքար չի գնում: Մենք լավ կադրային բազա ունենք, և, Լիլիթ Գալստյանից բացի, որին շատ սիրում և հարգում եմ, այս պաշտոնի համար ես կարող եմ մատնանշել ևս 5-6 հոգու»: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am