asekose.am-ը գրում է, որ ամիսներ առաջ Հայաստանի հանցավոր աշխարհում նշանավոր իրադարձություն տեղի ունեցավ. Երևան ժամանեց «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյը` Զախարիյ Կալաշովը:
Վերջինս որոշել էր իր հանգիստն անցկացնել Հայաստանում, և հենց այդ ժամանակ էլ Հայաստանի «օրենքով գողերի» միջավայրից նա նախապատվությունը տվեց հայաստանյան օրենքով գողերից Անդրանիկ Սողոյանին` Զապին: Մամուլն այդ օրերին, հղում անելով ականատեսներին, տեղեկացրեց, որ Շաքրո Մոլոդոյին հաճախ են տեսել Զապի հետ Ծաղկաձորի թանկարժեք հյուրանոցներից մեկում, Զապի ընկերակցությամբ էլ անցել են դրսից եկած «օրենքով գողի» հյուրասիրությունները: Կրիմինալ աշխարհը սկսեց խանդով վերաբերվել այդ մտերմությանը, ավելին՝ այդ աշխարհի որոշ ներկայացուցիչներ սկսեցին պարբերաբար արտահոսքեր կազմակերպել՝ ընդդեմ Անդրանիկ Սողոյանի: Հիմա էլ Անդրանիկ Սողոյանի թրի տակ կքածները փորձել են նրան վերագրել ոստիկանության գործակալի ֆունկցիաներ, մի բան, որով զբաղվել են իրենց գոյության ողջ ընթացքում:
Ուստի՝ խանդի հողի վրա լրբություն անող գողականները ճիշտ կանեն ինֆորմացիոն գրոհի ժամանակ չկորցնեն բանականությունը, որովհետև դրա կորուստը անդառնալի հետևանքների կարող է բերել: Վերջին հաշվով «օրենքով գողերի» աշխարհում խաղի կանոնները շատ հստակ են, և այնտեղ սուտն ու կեղծիքը, դրա համար գործիքակազմ հանդիսացողները դաժանորեն են պատժվում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը