Ինքնասպանության միջոցով...

Անցած  2015 թվականին Հայաստանում ինքնասպանությունների աճ է գրանցվել: Թեմայի շուրջ երեկ  հրավիրված ասուլիսին  խոսեցին   ԱԻՆ  ճգնաժամային կառավարման ազգային  կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը: Խանգելդյանը  նշեց, որ անկախ այս ցուցանիշից՝ հարկ է հիշել, որ Հայաստանում ինքնասպանություն գործողների թիվն ավելի քիչ է, քան զարգացած երկրներում: «2015-ին  գրանցվել է ինքնասպանության 195 դեպք: Ինքնասպանություն գործողներից 43-ը իգական սեռի ներկայացուցիչներ են եղել, 152-ը՝ արական: Նշեմ, որ 2015-ին գրանցվել է 557 ինքնասպանության փորձի դեպք: Այս տարի, փառք Աստծո, դեռևս ինքնասպանության դեպքեր չեն գրանցվել» , – ընդգծեց Հովհաննես Խանգելդյանը: Բանախոսի փոխանցմամբ՝  շատերը ինքնասպանության փորձի միջոցով փորձում են ուշադրություն գրավել  հարազատների կամ հանրության ուշադրությունը սևեռել իրենց խնդրի վրա: Դա, այսպես ասած, շանտաժի ձև է: Բայց, ամեն դեպքում, ըստ բանախոսի, հարկ է ուշադրություն դարձնել նաև այս խմբին: Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ  իր հերթին նշեց, որ թույլ փիլիսոփայություն ունեցող մարդիկ են ինքնասպանություն գործում: «Ցանկացած սթրես մարդուն կարող է ինքնասպանության դրդել: Բոլորն էլ  ենթարկվում են  խորը դեպրեսիայի, բայց մեկն ինքնասպանություն գործում է, մյուսը՝ ոչ: Ուրեմն պատճառը պետք է փնտրել մարդու ներսում: Դեռահաս տարիքում ինքնասպանությունը կարող է դիտվել որպես ռոմանտիկա: Ինքնասպանություն գործողները խնդիրներն ապրում են, ոչ թե լուծում, իսկ ինքնասպանություն չգործողը խնդիրը լուծում է, հարցը լուծելու ուղիներ է որոնում: Մարդիկ կան, որ հարձակվում են խնդիրների վրա, լուծում դրանք, իսկ ինքնասպանություն գործողները  փախչում են  խնդիրներից»,-ընդգծեց հոգեբանը: Ըստ հոգեբանի՝ նախանշաններ կան, որոնց հետևելով՝ մարդիկ կարող են կանխել  իրենց հարազատների ինքնասպանության դեպքերը: Եթե մեկն ակնարկում է, որ իր կյանքն անիմաստ է,  դա կարող է լինել ինքնասպանության գնալու քայլի նախանշան: «Եթե ինչ-որ մեկի  նախնիների մեջ ինքնասպանություն գործած մարդ կա, պետք է զգույշ լինել, կամ, եթե հարազատները տեսնում են, որ մարդն ինչ-որ գումարներ է հավաքում, հետո գրանցումներ է անում,  եթե նայեն, կտեսնեն, որ թաղման ծախսերն է հավաքում և հենց անհրաժեշտ քանակությամբ գումարը հավաքվում է, տվյալ մարդն ինքնասպանություն է գործում»,-ասաց  հոգեբանը ու հորդորեց ուշադիր ու հոգադար լինել մերձավորների ու սիրելի մարդկանց նկատմամբ: Ա.Ավագյան

դիտվել է 12 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am